Եվրոպական կառույցները որդեգրել են վտանգավոր եւ անբարո բանաձեւ. Նաիրա Զոհրաբյան

Ներքաղաքական

Շարունակվում են քաղաքական գործիչների ձերբակալումներն ու դատական նիստերը: Օրերս կալանավորվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, ավելի վաղ կալանավորվել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ՔԿՀ-ներում քաղբանտարկյալների թիվը գնալով ավելանում է: Այս ամենի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ՝ ակնհայտ տեսանելի է, որ հետապնդվում են այս ռեժիմի, այս իշխանության բոլոր քաղաքական օպոնենտները։

— Օրերս մասնակցել եմ Արմեն Աշոտյանի դատական նիստին: Երեք տարի է արդեն ձգվում է Բժշկական համալսարանի գործով դատավարությունը, եւ մի նոր գործ էլ Արմենի հանդեպ հարուցվել է՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ կապված: Երբ նայում ես այդ գործերը, պարզ տեսնում ես, որ ոչ միայն Արմեն Աշոտյանն այդ ամենի հետ որեւէ կապ չունի, այլեւ դատարանը եւ վկաները չեն կարողանում որեւէ կապ հիմնավորել: Բայց այս քաղաքական աբսուրդը շարունակվում է:

Արեգնազ Մանուկյանը եւս երկու ամսով կալանավորվեց: Գիտեք, ես 11 տարի եղել եմ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ եւ միջազգային հանրությունը, Վենետիկի հանձնաժողովը, Եվրոպայի խորհուրդը տարիներ շարունակ մեր կոկորդից բռնած էր պահում, որ մենք մեր քրեադատավարական օրենսդրությունը պետք է փոխեինք, ինչը մենք արեցինք, որպեսզի կալանքը, որպես խափանման միջոց, կիրառվի բացառիկ դեպքերում։

Անկեղծ ասած, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Թեւանյան Անդրանիկի դեմ հարուցված քրգործից առանձնապես տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչ պետական գաղտնիքի մասին է խոսքը, համենայնդեպս Գեղամ Մանուկյանը եւ «Հայաստան» դաշինքի այլ անդամներ, ովքեր նախաձեռնել էին այդ նիստը, հայտարարեցին, որ այնտեղ ոչ միայն որեւէ պետական գաղտնիք չկար սահմանազատման-սահմանագծման հետ կապված, այլեւ անիմաստ էր այն դռնփակ անցկացնելը: Այնուհանդերձ, այդ առնչությամբ Արեգնազ Մանուկյանին տանել կալանքի եւ չընտրել խափանման որեւէ այլ միջոց, օրինակ՝ վարչական հսկողություն, տնային կալանք, սա իսկապես լրջագույն խնդիր է:

Նույն եվրոպական կառույցները, որոնք մեզ ուղղակի խեղդում էին յուրաքանչյուր նման դեպքի հետ կապված, հիմա ոչ միայն ձայն չեն հանում, այլեւ որդեգրել են շատ, իմ կարծիքով, վտանգավոր եւ անբարո մի բանաձեւ, որ ժողովրդավարությունը պահպանելու համար երբեմն պետք է նաեւ ոտնահարել մարդու իրավունքը։ Սա, ցինիզմի ամենավերջն է։

 Տիկին Զոհրաբյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով ի՞նչ մեկնաբանություն ունեք։

 Տարեց մարդուն նման կերպ բերման ենթարկել չէր կարելի՝ մարդ, ով գալիս էր իրենց ընդառաջ, չէր պատրաստվում խոչընդոտել իրավապահների գործունեությունը: Ո՛չ բռնություն էր ցուցաբերում, ո՛չ փորձում էր դիմադրել։ Սա բացարձակապես անթույլատրելի է: Ինչպես նաեւ անթույլատրելի է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը: Ես, որպես նաեւ օրենքի նախագծի հեղինակ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող, գտնում եմ, որ այն, ինչ արվեց սպիտակ վագրի եւ սպիտակ առյուծների հանդեպ, կենդանիների նկատմամբ խոշտանգում էր։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում