Փաշինյանը դատի է տվել իր նախկին գործընկերներին

Ներքաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել իր նախկին թիմակից, նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել և հերքում տարածել «զրպարտություն և վիրավորանք պարունակող արտահայտությունների համար»։ Դատական հայցի համար հիմք է հանդիսացել  կայքերից մեկում տեղ գտած Հովսեփյանի հարցազրույցը, որտեղ նախկին պատգամավորը կոշտ քննադատություն է հնչեցնում Փաշինյանի հասցեին, հաղորդում է Factor.am-ը։

Վիրավորանք պատճառելու համար, որպես ոչ նյութական փոխհատուցում, Փաշինյանը հօգուտ իրեն պահանջում է Հովսեփյանից բռնագանձել 2 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար՝ 4 միլիոն դրամ։

Հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ուղարկվել հուլիսի 9-ին և մակագրվել դատավոր Լիլիթ Խաչատրյանին։

«Հետք»-ն էլ հաղորդում է, որ Փաշինյանը մեկ այլ նախկին թիմակցի՝ Էդմոն Մարուքյանի դեմ էլ է հայց ներկայացրել։

Էդմոն Մարուքյանը  իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանին ընտրակեղծարար է անվանել, նա էլ    այդ արտահայտությունը համարել է վիրավորանք։

Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։

Մարուքյանի դեմ հայցը  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել  հուլիսի 9-ին։ Վարույթ ընդունելու վերաբերյալ տեղեկություններ չկան։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում