«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լիդյա Մանթաշյանը ներկայացրել է իրերի ցանկը, որոնք կնոջը պետք են բանտում

Քրեական

«Սրբազան շարժման» անդամ լիդյա Մանթաշյանը գրել է.

«Երեկվանից մտածում եմ` ինչ անեմ. կին են կալանավորում 2 ամսով, հատուկենտ ստասուսից բացի, ուրիշ ոչ մի բան չկա: Նույնիսկ դատարանների դիմաց մշտապես հավաքվող մարդիկ չկային... Ես էլ չկայի...

Ամառ է... Ասում են` ամռանը հեղափոխություն չեն անում: Երևի, իրոք, մարդիկ ամառային հանգստի տրամադրությունների մեջ են:

Չեմ ճանաչում Արեգնազ Մանուկյանին, գործից էլ տեղյակ չեմ (քաղաքական գործերի դեպքում պետք էլ չի տեղեկանալ), սակայն ցանկանում եմ զորակցությունս հայտնել: Հուսամ` կհասնի իրեն:

Երեկ մեկ այլ շոկ էլ եղավ. երեկոյան մի հայտնի կին, հայրենասեր ու հայրենատեր մարդ, բազմազավակ մայր, որի անունը չեմ ցանկանում նշել, ինձ նամակ գրեց. «Ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինում բանտում, մի քանի բան դնեմ, որ մերոնք չխառնվեն իրար:

Կարծում եմ՝ շուտով իմ հերթն էլ կգա»:

Ասացի` չեմ ասելու, բայց հիմա մտածում եմ` հրապարակային գրեմ, որովհետև աչքիս շատերին է պետք գալու, ցավոք: Ծանր զգացումով եմ սա գրում, բայց մեր ամրությունը փորձելու օրերի մեջ ենք ապրում, ինչ արած:

Նախօրոք ասեմ, որ բանտում մետաղյա և ապակյա իրեր թույլ չեն տալիս ունենալ, այնպես որ պետք է սովորել պլաստմասե դանակով կտրտել, կլպել և այլն, իսկ ապակյա տուփերով կոսմետիկան պետք է տեղափոխել պլաստմասե տարաների մեջ, նոր բերեն բանտ: Սնունդը նույնպես չպետք է լինի մետաղյա, ապակյա կամ ֆոլգայից տարաների մեջ:

Ամենաանհրաժեշտ իրերի մասին կգրեմ միայն: Եթե բան մոռանամ, հետագայում կավելացնեմ.

- Շամպուն,

- Օճառ (հեղուկ և սովորական),

- Օճառի պլաստմասե աման,

- Աման լվանալու հեղուկ,

- Աման լվանալու սպունգ,

- Ատամի խոզանակ (ՔԿՀ-ի տվածը լավը չի)

- Ատամի մածուկ (ՔԿՀ-ի տվածը և՛ լավը չի, և՛ քիչ է),

- Սանր,

- Պլաստմասե ափսե, բաժակ, դանակ, պատառաքաղ (կարելի է նաև մեկանգամյա օգտագործման),

- Անձեռոցիկ (չոր և խոնավ),

- Հողաթափ,

- Ժամացույց,

- Քիչ հագուստ (ոչ թանկարժեք, թանկարժեքը հիմնականում թույլ չեն տալիս, գոտի թույլ են տալիս կարանտինից հետո),

- Լվացքի հեղուկ,

- Լվացքի պլաստմասե տաշտ, եթե խցակիցներդ արդեն չունեն,

- Կոսմետիկ միջոցներ` ըստ անհրաժեշտության,

- Կարանտինի ժամանակ (առաջին մինչև 7 օրը, կարող է ավելի կարճ տևել) թույլ չեն տալիս ունենալ սրճեփ, էլեկտրական թեյնիկ (պլաստմասե), վարսահարդարիչ, սառնարան (մինչև 120լ տարողությամբ), սալօջախ, սակայն հիմնական խուց տեղափոխվելիս արդեն կարող եք ունենալ: Բայց եթե խցում արդեն կա այդ ապրանքներից, թույլ չեն տալիս, որ նույն էլեկտրական սարքից խցում լինի 2 հատ:

«Աբովյան» ՔԿՀ-ում իմ ժամանակ լվացքն անում էր դատապարտյալներից Մերին, ով շատ լավ մարդ է, կարող եք լվացքը իրեն տալ` անի: Բայց այս եղանակին նորմալ չորանում է, մենք ինքնուրույն խցում լվանում, խցում էլ չորացնում էինք: Ես անձամբ չէի ցանկանում հարազատներիս դրանով ծանրաբեռնել և լվացքն ուղարկել տուն:

ՔԿՀ-ն տալիս է.

+ Սպիտակեղեն և սրբիչ, այլ սրբիչ ու սպիտակեղեն թույլ չեն տալիս` մտնի ՔԿՀ,

+ Զուգարանի թուղթ յուրաքանչյուր հինգշաբթի օր: Եթե ավելին է պետք, կարող են հանձնուքով բերել:

Ձեր բոլոր զարդերը մինչև ՔՀԿ գնալը փոխանցեք ձեր հարազատներին, չտանեք ՔԿՀ:

«Աբովյան» ՔԿՀ-ում կա մարզասրահ: Չնայած մարզագույքերը շատ չեն, սակայն խորհուրդ եմ տալիս օգտվել: Խուցը 12քմ է, որում ապրում եք 3-ով, շարժվելու տարածք գրեթե չկա: Ամենօրյա զբոսանքի 1 ժամի որոշ մասը մարզասրահում անցկացրեք, որ մարմինը գոնե մի փոքր շարժվի:

Անպայան գնացեք զբոսանքի (օրական 1 ժամ), որ գոնե մի փոքր D վիտամին ստանաք: Իմ բոլոր ծանոթների մոտ բանտից ազատվելուց հետո D վիտամինի չափը խայտառակ ցածր է եղել:

Հ.Գ. Խայտառակ ծանր օրերում ենք ապրում, գնալով ավելի ծանր օրեր են գալու, պետք է ամուր լինենք` չնայած այսքան տարվա պայքարից արդեն բավական հոգնել ենք բոլորս էլ:

Հ.Գ. 2. Ինձ համար անսովոր է հրապարակային խոսելը կամ գրելը, մեծ դիսկոմֆորտ եմ ապրում, բայցև հասկանում եմ` անհրաժեշտ է: Պետք է փորձեմ, որքան էլ որ իմ խոսքը չեմ հավանում, տեսանյութեր նկարել, գրել, խոսել, որովհետև իմ և շատերիս այս պասիվ վիճակն ինձ շատ է անհանգստացնում:

Հ.Գ. 3. Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը: Մինչև դա չլինի, ոչ այս ապօրինություններն են դադարելու, ոչ տնտեսական խնդիրներն են լուծվելու, ոչ այս ատելության մթնոլորն է վերանալու»։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը