Ինչու թրամփը որոշեց կտրուկ սրել ռուսական ուղղությունը

Վերլուծություն

Ան­կա­րա­յում օ­րերս կա­յա­ցած ՆԱՏՕ­–ի գա­գա­թա­ժո­ղո­վը պետք է եր­կու հիմ­նա­կան հար­ցի պա­տաս­խան տար: Նախ, ո՞ւր են գնում ԱՄՆ­–ի եւ Դա­շին­քի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Այդ ֆո­նին, ո՞ւր են գնում ՆԱՏՕ­–ի եւ ԱՄՆ­–ի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ: Եվ այդ ա­մե­նի հիմ­նա­կան ցու­ցիչ­նե­րից էր հա­մար­վում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը:

ՀԱՄԱՐՅԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ

Ընդ ո­րում, գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին նման բո­լոր հար­ցադ­րում­ներն էա­պես սրվե­ցին` հաշ­վի առ­նե­լով ոչ միայն ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ակ­տի­վա­ցումն ուկ­րաի­նա­կան ճա­կատ­նե­րում եւ թի­կուն­քա­յին գո­տի­նե­րում: Ինչ­պես նաեւ ծայ­րա­հե­ղութ­յան հա­սած հռե­տո­րա­բա­նութ­յու­նը ՆԱՏՕ– ի մի շարք ան­դամ­նե­րի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ, ին­չին տե­սա­նե­լի ինտ­րիգ տվեց Պու­տի­նի եւ Թ­րամ­փի հայտ­նի հե­ռա­խո­սազ­րույ­ցը գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին, ո­րից ել­նե­լով ԱՄՆ նա­խա­գա­հը հայ­տա­րա­րեց, թե ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը շատ ա­վե­լի շուտ կա­րող է ա­վարտ­վել, քան են­թադր­վում է: Ի­հար­կե, Թ­րամ­փի հա­ճա­խա­կի 180 աս­տի­ճա­նով փոխ­վող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հան­դեպ ար­դեն մեծ հա­վատ չկա: Բայց երբ այս հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո հայտ­նի դար­ձավ, որ նա­խա­տես­ված է նաեւ ԱՄՆ նա­խա­գա­հի հան­դի­պու­մը Զե­լենս­կու հետ, դա մե­ծաց­րեց հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ լիո­վին կանգ ա­ռած բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն ի­րոք կա­րող է վերսկս­վել:

Այս­պի­սով, ի՞նչ կա­տար­վեց գա­գա­թա­ժո­ղո­վում, եւ որ­քա­նո՞վ այդ սպա­սե­լիք­ներն ար­դա­րա­ցան:

Ա­ռա­ջին հա­յաց­քից գա­գա­թա­ժո­ղո­վում ոչ թե լու­ծում­ներ ե­ղան, այլ` ծայ­րա­հեղ էս­կա­լա­ցիա: Այն կար­գի, որ ար­դեն նույ­նիսկ ռուս­–ա­մե­րիկ­յան ու­ղիղ բա­խու­մը պետք է չբա­ցա­ռել: Նախ, գա­գա­թա­ժո­ղո­վի եզ­րա­փա­կիչ փաս­տաթղ­թում Ռու­սաս­տա­նը ֆիքս­վեց` որ­պես ՆԱՏՕ­–ի եր­կա­րա­ժամ­կետ հիմ­նա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րից մե­կը: Այդ ֆո­նին, որ Ուկ­րաի­նան կստա­նա 140 մի­լիարդ դո­լա­րի օգ­նութ­յու­նը:

Ի­րա­վի­ճակն էլ ա­վե­լի սրեց Թ­րամ­փը` Զե­լենս­կու հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում մի շարք կտրուկ մտքեր հայտ­նե­լով: Սկ­սած այն բա­նից, որ Ուկ­րաի­նա­յի ղե­կա­վա­րի հետ ու­նի «գե­րա­զանց հա­րա­բե­րութ­յուն­ներ», վեր­ջաց­րած հաս­տա­տու­մով, որ ԱՄՆ-ն­ օգ­նում է Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րին` խոր­քա­յին հար­ված­ներ հասց­նել Ռու­սաս­տա­նի տա­րած­քին: Ա­վե­լին, որ հի­մա ԱՄՆ-ն Ուկ­րաի­նա­յին կտրա­մադ­րի Patriot հրթիռ­ներ ար­տադ­րե­լու լի­ցեն­զիա։ «Մենք նրանց կտանք Patriot հրթիռ­ներ ար­տադ­րե­լու ի­րա­վունք. մենք նրանց ցույց կտանք, թե ինչ­պես դրանք պատ­րաս­տել։ Այդ դեպ­քում դուք չեք կա­րող բո­ղո­քել, որ մենք ձեզ բա­վա­րար չենք տա­լիս. ինք­ներդ պատ­րաս­տեք դրանք»: Ու ի­րա­վի­ճակն էլ ա­վե­լի ցցուն դարձ­րեց Թ­րամ­փի կող­քին նստած պետ­քար­տու­ղար Ռու­բիոն` հայտ­նե­լով. «Մենք քննար­կում ենք Ուկ­րաի­նա­յի կա­րո­ղութ­յու­նը` էլ ա­վե­լի խոր­քա­յին հար­ված հասց­նել Ռու­սաս­տա­նին: Որ­պես­զի Ռու­սաս­տա­նը տես­նի, թե որ­քան դժվար է պաշտ­պա­նել իր օ­դա­յին տա­րած­քը»: Ու ան­գամ Թ­րամ­փը դրա­նից հե­տո խոս­տո­վա­նեց. «Սա սրա­ցում է։ Բայց այս սրա­ցու­մը կա­րող է ա­վար­տել պա­տե­րազ­մը»:

Այս բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ըստ էութ­յան, մեկ բան է նշա­նա­կում: Նախ, ԱՄՆ–ն նա­խա­գա­հի մա­կար­դա­կով հայ­տա­րա­րում է, որ այս կամ այն մե­խա­նիզ­մով փաս­տա­ցի ներգ­րավ­ված է Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մում: Հա­ջոր­դը, պատ­րաստ­վում է էլ ա­վե­լի խո­րաց­նել այդ մաս­նակ­ցութ­յու­նը` ձգտե­լով Ռու­սաս­տա­նին ու­ժա­յին լու­ծում­ներ պար­տադ­րել: Ու հաշ­վի առ­նե­լով, որ այդ մա­սին խո­սում է ՆԱՏՕ­–ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում, սա, ըստ էութ­յան, վե­րած­վում է Դա­շին­քի կող­մից Մոսկ­վա­յին հղված միան­գա­մայն բաց մար­տահ­րա­վե­րի, ա­վե­լին` ռազ­մա­կան վերջ­նագ­րի:

Այ­սինքն, սրա­նով գնդա­կը տե­ղա­փոխ­վում է ռու­սա­կան դաշտ. ի՞նչ պա­տաս­խան է լի­նե­լու: Սա ոչ այլ ինչ է, քան Ռու­սաս­տա­նին ե­թե ոչ ոչն­չաց­նե­լու, ա­պա առն­վազն մե­ծա­գույն վնաս­ներ հասց­նե­լու ռեալ սպառ­նա­լիք: Դա ռու­սա­կան բո­լոր ռազ­մա­կան դոկտ­րին­նե­րով են­թադ­րում է առն­վազն հա­մար­ժեք պա­տաս­խան, ընդ ո­րում` ու­նե­ցած բո­լոր մի­ջոց­նե­րով: Դ­րանց թվում է նաեւ մի­ջու­կա­յին զեն­քը: Կ­լի­նի՞ Մոսկ­վա­յի կող­մից հենց այս տրա­մա­բա­նութ­յան մեջ պա­տաս­խան. գո­նե այս պա­հին դա դեռ տե­սա­նե­լի չէ: Այ­սինքն, Մոսկ­վա­յում այս բո­լոր սպառ­նա­լիք­նե­րի՞ն են այլ կերպ նա­յում, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ հնչեց­նո­ղը Թ­րամփն է. վա­ղը կա­րող է նույն բա­ռա­պա­շա­րով խո­սել Զե­լենս­կու մա­սին: Թե՞ Մոսկ­վա­յում կան այլ պատ­ճառ­ներ, ո­րոն­ցից ել­նե­լով ան­գամ հե­ղի­նա­կութ­յան հաշ­վին չեն ցան­կա­նում նետ­ված ձեռ­նո­ցը վերց­նել:

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

­Բայց կրկնենք, սա այն պատ­կերն է, ո­րը բխում է հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից: Ի­րա­կա­նում է՞լ է Մոսկ­վա­յի հա­մար պատ­կերն այդ­քան մռայլ:

ՆԱՏՕ­–ի ո­րո­շում­նե­րի մա­սով կա­րե­լի է նկա­տել հե­տեւ­յա­լը: Խոս­տա­նում են 140 մի­լիարդ, ո­րը, սա­կայն, մինչ այս ցու­ցա­բեր­ված օգ­նութ­յան մա­կար­դա­կով է: Ընդ ո­րում, այդ 140 մի­լիար­դը բաշխ­ված է եր­կամ­յա կտրված­քով, ու նաեւ հաս­կա­նա­լու հարց է, թե դրա ո՞ր մասն է ներգ­րավ­ված Եվ­րո­պա­յի խոս­տա­ցած ֆի­նան­սա­վոր­ման եւ ար­դեն իսկ գոր­ծող ծրագ­րե­րի մեջ: Ընդ ո­րում, այդ ֆի­նան­սա­վոր­մա­նը ԱՄՆ–ն չի մաս­նակ­ցում: Եվ­րո­պա­կան մի շարք երկր­ներ էլ այս օ­րե­րին հայ­տա­րա­րե­ցին, որ Ուկ­րաի­նա­յի հա­մար ի­րենց հնա­րա­վո­րութ­յու­ննե­րի ա­ռա­վե­լա­գույնն ար­դեն ա­րել են եւ նոր բան հա­զիվ թե կա­րո­ղա­նան ա­նել: Կարճ ա­սած, այս մա­սով ի­րա­կա­նում ինչ­–որ ար­տա­ռոց սրա­ցում չկա. պահ­պան­վում է այն պատ­կե­րը, ո­րը մինչ այս էլ կար: Ու նույ­նը Ռու­սաս­տա­նի հիմ­նա­կան թշնա­մի դի­տար­կե­լու մա­սով. մինչ այս պահն էլ նույն բանն էր, եւ այդ մա­սին եւս մեկ ան­գամ հայ­տա­րա­րե­լը բան չի փո­խում: Ինչ վե­րա­բե­րում է ԱՄՆ–ին, ա­պա վեր­ջինս ա­ռանց այդ էլ օգ­նում էր Ուկ­րաի­նա­յին, եւ ներ­կա սպառ­նա­լիք­ներն այս հար­ցում եւս բան չեն փո­խում: Իսկ ա­հա Ուկ­րաի­նա­յին Patriot հրթիռ­ներ ար­տադ­րե­լու ի­րա­վունք տալն այլ հար­ցեր է ա­ռա­ջաց­նում. Կիեւն ու­նի՞ նման հրթիռ­ներ ար­տադ­րե­լու տեխ­նո­լո­գիա­կան հնա­րա­վո­րութ­յուն­ներ. հաս­տատ չու­նի: Կա­րո՞ղ է ինչ­–որ պա­հի ու­նե­նալ. մի­գու­ցե, բայց թե երբ եւ ինչ ծա­վա­լի ար­տադ­րութ­յուն կա­րող է կազ­մա­կեր­պել, դժվար է պատ­կե­րաց­նե­լը. Bloomberg–ի գնա­հատ­մամբ, դա կա­րող է տա­րի­ներ պա­հան­ջել: Բայց փո­խա­րե­նը, Կիե­ւը հի­մա չի կա­րող ա­մեն ան­գամ նոր հրթիռ­ներ պա­հան­ջել, ո­րոն­ցից, ի դեպ, ԱՄՆ­–ի զի­նա­պա­հեստ­նե­րում հա­մեստ ծա­վալ­ներ են մնա­ցել, ե­ղա­ծի մեծ մասն էլ նո­րից տե­ղա­փո­խել են Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք: Կարճ ա­սած, Թ­րամ­փի այդ խոս­տու­մը նաեւ միջ­նա­ժամ­կետ հատ­վա­ծում Մոսկ­վա­յի հա­մար մեծ խնդիր չէ:

Այս­պի­սով, գործ­նա­կան տե­սանկ­յու­նից մո­տա­վո­րա­պես այս տրա­մա­բա­նա­կան պատ­կերն է ստեղծ­վել: Այն ա­մե­նը, ո­րոնք խոս­տա­ցավ ՆԱՏՕ–ն եւ հայ­տա­րա­րեց Թ­րամ­փը, հա­զիվ թե ռազ­մա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի էա­կան փո­փո­խութ­յան տա­նեն: Ի­հար­կե, ե­թե ան­գամ ներ­կա էս­կա­լա­ցիոն մա­կար­դա­կը պահ­պան­վի, դա ար­դեն իսկ Ռու­սաս­տա­նի հա­մար բարդ է. խնդիր­նե­րի պա­կաս չկան (օ­րի­նակ բեն­զի­նի պա­կա­սի տես­քով), ո­րոնք դեռ կա­րող են սրվել (ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րը կա­րող են նույն հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ հար­վա­ծել նաեւ ռու­սա­կան է­ներ­գե­տիկ օբ­յեկտ­նե­րին, գա­զա­մու­ղնե­րին, նավ­թա­մու­ղնե­րին ու այլն): Չ­նա­յած, ան­գամ այս խնդիր­նե­րի պա­րա­գա­յում ռու­սա­կան ու­ժե­րը շա­րու­նա­կում են ա­ռաջ­խա­ղա­ցում ա­պա­հո­վել ռազ­մա­ճա­կատ­նե­րում, ի­րենց հեր­թին են շատ ծանր հար­ված­ներ հասց­նում Ուկ­րաի­նա­յի թի­կուն­քին: Գու­մա­րած, Ուկ­րաի­նան այդ­պես էլ չի կա­րող լու­ծել ռազ­մա­կան հիմ­նա­կան խնդի­րը` ռե­զերվ­նե­րի պա­կա­սը: Նա­խօ­րեին Լ­վո­վում իս­կա­կան բունտ բարձ­րա­ցավ զին­կո­մի­սա­րիա­տի պատ­ճա­ռով, հա­ճա­խա­կիա­ցել են զին­կո­մի­սա­րիա­տի աշ­խա­տա­կից­նե­րի դեմ հար­ձա­կում­նե­րը, եւ, ըստ պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րի, մո­բի­լի­զա­ցիոն պլան­նե­րը հա­զիվ կի­սով չափ են կա­տար­վում: Գու­մա­րած դրան էլ` շա­րու­նա­կում է ա­հագ­նա­ցող ծա­վալ­նե­րով ա­ճել դա­սալ­քութ­յու­նը: Ու զին­վոր­նե­րի պա­կա­սը ա­մե­նաու­ղիղ ձե­ւով է անդ­րա­դառ­նում ռազ­մա­ճա­կատ­նե­րում ի­րա­վի­ճա­կի վրա: Այս­պի­սով, ռազ­մա­կան հան­րա­գու­մարն ընդ­հա­նուր առ­մամբ Ռու­սաս­տա­նի օգ­տին է:

Ընդ ո­րում, հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք հնչեց­րեց Թ­րամ­փը, Մոսկ­վա­յի հա­մար նաեւ օգ­տա­կար կա­րող են լի­նել: Այդ հիմ­քով կա­րող են ոչ միայն մե­ծաց­նել Ուկ­րաի­նա­յին հասց­վող հար­ված­նե­րի ծան­րութ­յու­նը (դեռ չկի­րառ­վող ոչ մի­ջու­կա­յին մի շարք զի­նա­տե­սակ­ներ Ռու­սաս­տանն ու­նի), այլ նաեւ ԱՄՆ­–ի դեմ նման քայ­լե­րի գնալ այլ հատ­ված­նե­րում, ա­սենք` Ի­րա­նին ցու­ցադ­րա­բար մի­ջու­կա­յին զենք տա­լու տես­քով: Ընդ ո­րում, հենց այն պա­հին, երբ ԱՄՆ­–ի եւ Ի­րա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը նո­րից սկսել են շի­կա­նալ: Ա­վե­լի կոնկ­րետ, հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք հնչեց­րեց Թ­րամ­փը, ըստ էութ­յան, զրո­յաց­նում են ռուս­–ա­մե­րիկ­յան այս վեր­ջին մեկ–­մե­կու­կես տար­վա պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք, ինչ­պես նաեւ ռու­սա­կան ազ­գայ­նա­կան թեւն է վստահ, ի­րենց հա­մար փա­կու­ղի էին դար­ձել:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ն­ման ի­րա­վի­ճա­կում հարց է ա­ռա­ջա­նում. իսկ Թ­րամ­փի ին­չի՞ն էր պետք հռե­տո­րա­բա­նութ­յուն գոր­ծադ­րել Մոսկ­վա­յի հետ նոր սրա­ցում­նե­րի գնա­լու հա­մար, ե­թե դա ա­ռանձ­նա­պես ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա չի ազ­դե­լու: Փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում այս հար­ցի հետ կապ­ված եր­կու հիմ­նա­կան վար­կած է շրջա­նառ­վում: Նախ, ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան հետ կապ­ված այն ծախ­սե­րը, ո­րոնք ստանձ­նեց Եվ­րո­պան, եւ ո­րոնց հիմ­նա­կան մա­սը կուղղ­վի ա­մե­րիկ­յան զենք գնե­լուն, ԱՄՆ­–ից կախ­վա­ծութ­յան լրա­ցու­ցիչ լծակ­ներ են ա­ռա­ջաց­նում: Եվ այն, որ Թ­րամփն ան­մի­ջա­պես էլ սկսեց օ­րա­կարգ վե­րա­դարձ­նել Գ­րեն­լան­դիա­յի թե­ման, այդ նոր կախ­վա­ծութ­յան հե­տե­ւանք­նե­րից է: Գու­մա­րած, այս ի­րա­վի­ճա­կի ձգձգու­մը խնդիր­ներ է ա­ռա­ջաց­նե­լու Մոսկ­վա­յի հա­մար հատ­կա­պես Պետ­դու­մա­յի սպաս­վող ընտ­րութ­յու­նն­երի շե­մին: Ըստ այս տրա­մա­բա­նութ­յան, այս կոմպ­լեքսն էլ դար­ձավ Թ­րամ­փի հա­մար հիմ­նա­կան դրդա­պատ­ճառ:

­Կա նաեւ այն վար­կա­ծը, որ Թ­րամփն օգ­տա­գոր­ծում է այս ի­րա­վի­ճա­կը՝ Պու­տի­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի ֆո­նը սրե­լու, Մոսկ­վա­յին վա­խեց­նե­լու հա­մար: Սակա­յն այս վար­կա­ծին հե­տե­ւող նաեւ ո­րո­շա­կի ուկ­րաի­նա­կան փոր­ձա­գետ­ներ, այս ա­մե­նը հա­մա­րե­լով «դա­սա­կան բլեֆ», նաեւ այն կար­ծի­քին են, որ դա չի աշ­խա­տի: Ա­ռա­վել եւս, երբ Թ­րամ­փը նաեւ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ գնաց կտրուկ սրա­ցում­նե­րի, ո­րը դժվար է ա­սել, թե ին­չի է տա­նե­լու: «Եզ­րա­կա­ցութ­յու­նը սա է. Մոսկ­վա­յի հետ Վա­շինգ­տո­նի բա­նակ­ցութ­յուն­նե­րը շա­րու­նակ­վում են, ին­չը նշա­նա­կում է, որ ամ­բողջ աղ­մու­կը Կիե­ւի հա­մար պար­զա­պես պատ­րանք է»,–­ ամ­փո­փում է ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րը:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69500 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում