Ուկրաինայում բռնկված խոշոր «լրտեսական սկանդալը» գնալով միայն թեժանում է

Միջազգային

Ուկրաինայում բռնկված խոշոր «լրտեսական սկանդալը» գնալով միայն թեժանում է:

Հիշեցնենք, ըստ տարածված վարկածի, ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ Անաստասիա Բերեզովսկայան Մոնակոյում կազմակերպել էր ուկրաինացի օլիգարխ եւ Զելենսկու համար մի շարք հարցերով լուրջ վտանգ ներկայացնող Վադիմ Երմոլաևի սպանությունը: Սակայն եղավ ձախողում. օլիգարխը, նրա կինն ու որդին միայն վիրավորվեցին: Շատ արագ հետախուզում հայտարարվեց Բերեզովսկայայի նկատմամբ, հաշվի առնելով, որ Մոնակոյում առհասարակ նման գործողությունները մեծ հարված են եվրոպական էլիտայի որոշակի թեւի շահերին, եւ կար մեղավորներին բացահայտելու ու ցուցադրաբար պատժելու խնդիր:

Իհարկե, Եվրոպայում միամիտներ չկան. Մոնակոյի ահաբեկչական հարձակումը բացահայտել պահանջող թեը հասկանում է, որ դա ընդամենը շատ բան իմացող գործակալի վերացնելու օպերացիա էր, բայց հապճեպ կազմակերպված, ըստ այդմ էլ` շատ կոպիտ: Այդ մեղադրանքները «ցրելու» համար Կիեւում ձերբակալեցին Բերեզովսկայային լիկվիդացրած գործակալին Վիտալի Ժիկովիչին: Նա թեեւ նախնական ցուցմունքներում պնդում էր, թե սպանել է ֆինանսական նպատակներով, սակայն արդեն ինչ-որ բան այստեղ էլ է փոխվել:

Այսպես, Ժիկովիչի պաշտպանությունը պնդում էր, որ Բերեզովսկայային լիկվիդացիան կատարվել է «վերադասի հրամանով»։

Փաստաբանի խոսքով՝ Ժիկովիչը «կատարում էր իր վրա դրված պարտականությունները»։ Իսկ դա մեկ բան է հուշում. Մոնակոյի ահաբեկչությունը բացահայտել պահանջողները ունեն բոլոր լծակները տեղի ունեցածը ծածկելու փորձերը բացառելու համար: Այսինքն, եթե հաստատվում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունների ղեկավարությունը պարզապես լիկվիդացրել է Մոնակոյում ձախողված իր գործակալին, ապա նշանակում է, որ Մոնակոյում ահաբեկչական հարձակումը եւս կազմակերպվել է հենց այդ ղեկավարության հրամանով: Ու հետո թելը կգնա ավելի վերեւներ...

Սակայն խնդիրն այսքանով չի ավարտվում: Իրակությունն այն է, որ եթե ժամանակին ուկրաինական հատուկ ծառայություններն ամեն գնով պաշտպանում էին սեփական գործակալներին, ապա հիմա պարզվում է, որ պետք եղած պահին ամեն մեկին էլ, ով «ազնվորեն» հրաման է կատարել, կարող են զոհաբերել: Ըստ ուկրաինական հեղինակավոր աղբյուրի. «Բերեզովսկայայի գործը կարող է կործանարար դառնալ ուկրաինական հետախուզական ծառայությունների համար, քանի որ կատարող մակարդակի գործակալները գաղտնի օգտագործվել են Բանկովա փողոցի գործիչների կողմից, ապա պարզապես լքվել։ Սա անհնար էր Բուդանովի օրոք, երբ բոլոր գործակալները պաշտպանված էին: Բայց հիմա նրանք պարզապես զոհաբերվում են, ու սա զգուշացում է ամեն մի գործակալի համար. վաղը ինքը կարող է այդ վիճակում հայտնվել։ Իսկ կոնկրետ դեպքում ակնհայտորեն որոշումը կայացվել է ամենաբարձր պաշտոններում, բայց երբ գործը դարձել է սկանդալային ամբողջ ԵՄ-ում, հետքը պետք է թաքցվեր: Չհաջձողվեց, ուրեմն պետք է շատ խոշոր մեկը պատասխան տա...»։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69498 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում