Անկարան ռուսական С-400-ները փոխանցել է Պարսից ծոցի երկրներից մեկին. Թուրքական աղբյուր
ՄիջազգայինԹուրքական կառավարությանը մոտ կանգնած թերթը` Hürriyet-ը գրում է, որ Անկարան Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը փոխանցել է Պարսից ծոցի երկրներից մեկին՝ Կատարին, դրանով իսկ հուսալով վերացնել ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք բերելու խոչընդոտները։
Թեեւ որոշ աղբյուրներ ակնարկում են, որ նման քայլի Էրդողանը գնացել է Թրամփի այն ճնշման տակ, որ եթե հանկարծ Իսրայելը, այնուամենայնիվ, որոշի հարվածել Թուրքիային, ԱՄՆ-ն առնվազն չի միջամտի: Բայց, ըստ աղբյուրի, С-400-ները հանձնելու դեպքում Թուրքիայի դիրքերը կտրուկ կթուլանան, քանի որ որեւէ երաշխիք այդպես էլ չկա, որ Անկարային F-35 կործանիչներ տալու խոստումը կկատարվի. Իսրայելը «տակից» կտրուկ դեմ է դրան:
Ամերիկացիները հույս ունեն, որ այդ համակարգերը կկարողանան օգտագործել Իրանի դեմ: Սակայն որոշ փորձագիտական աղբյուրներ հայտնում են, որ С-400-ն ունի այնպիսի տեխնոլոգիական լուծումներ, որոնք առանց որոշակի պարամետրերի ապահովման, հնարավորություն չեն տայդ համակարգերի լիարժեք կիրառումը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69497

