Կենդանաբանական այգում իրավիճակը լարված է
Հասարակություն«Իրավունք»-ի հավաստիաղբյուրի փոխանցմամբ, իրարանցում է սկսվելԿենդանաբանական այգու աշխատակիցներիշարքերում։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծի սեդացիայից հետո (պրոցեդուրա է, որի ընթացքում դեղամիջոցների միջոցով կենդանուն բերում են թուլացած, քնկոտ կամ մասնակի քնի վիճակի) չարթնանալը չի ներվում այն ներարկող անասնաբույժին:
Սակայն, ըստ նույն աղբյուրի, իրականում անասնաբույժը ցանկացել է ընդդիմանալ եւ ասել, որ ներարկումից առաջ պետք է որոշակի հանգամանքներ պարզել, այն է՝ կենդանու տարիքը, քաշը, ուղեկցվող հիվանդությունները, բայց նրան պատասխանել են, որ դա հրահանգ է, որը չի քննարկվում, շտապ կատարել է պետք:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

