Երբ եւ ինչպես է Ալեն Սիմոնյանը հայտնվել վարչապետի «սեւ ցուցակում». Բացառիկ մանրամասներ
Ներքաղաքական«Իրավունքին» հասած հավաստի աղբյուրների փոխանցմամբ, պարզվում է Նիկոլ Փաշինյանը իրականում վատ տրամադրված չի եղել Ալենի հանդեպ, հակառակը.թիմին կշտամբել է ակնհայտ վատ վերաբերմունքները ի ցույց դնելու համար։ Բայց, դա մինչ նախավերջին վարչության նիստը, երբ Ալենը հայտարարել է, թե չի պատրաստվում մանդատը վերցնել.«որ թիմում էդքան հարգանք չունեմ, ինչ իմաստ ունի իմ հետագա գործունեությունը ԱԺ-ում որպես պատգամավոր»,-ասել է Ալենը։ Ինչը անակնկալի է բերել Փաշինյանին.«Ես էդքան վիզ դնեմ, որ ռեյտինգդ ռեստարտ անեմ, դու բռնես ասես՝ դուք էլ Ձեր մանդատն էլ, ու դա առանց ինձ նախապես ասելու, հեչ լավ չես անում Ալեն»,-արհամարական, ըստ ՔՊ-ական աղբյուրների ասել է վարչապետը, հասկացնելով, որ այլեւս սեւ ցուցակում հայտնվեց։

