«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արտակ Զեյնալյանի սիրտը հրապարակային ներողություն կուզե

Սահմանադրական դատարանում ընդդիմության հարուցած հայցի քննության շրջանակներում լրատվամիջոցները ճեպազրույց ֆորմատով հարցեր էին ուղղել ՍԴ գրեթե բոլոր անդամներին, այդ թվում և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության երբեմնի անդամ Արտակ Զեյնալյանին: Օրեր առաջ 24News-ի խմբագրությունը Զեյնալյանի ներկայացուցչից նամակ ստացավ առ այն, թե ֆեյսբուքյան մեկնաբանություններ բաժնում ինչ-որ մի օգտատեր նրան վիրավորել է, ուստի և Զեյնալյանը՝ հղում անելով զանազան օրենքներին ու ակտերին, պահանջում է ջնջել այն ու ներողություն խնդրել, որ չենք հեռացրել ի սկզբանե:

Մի կողմ ենք թողնում այն հանգամանքը, որ ծանրաբեռնված լրահոսի մեջ նման բաները հնարավոր են, պետք էր ընդամենը առանց իրավաբանական խուճուճ հղումների կապվել խմբագրության հետ, ու մենք, իբրև պատասխանատու լրատվամիջոց, ում համար անընդունելի է ցանկացած վիրավորանք, կհեռացնեինք այն: Ինչևիցե, նամակ ստանալուց հետո 24News-ի խմբագիրն անձամբ հեռացրել էր մեկնաբանությունն ու նամակով ներողություն էր խնդրել բացթողման համար:

Կարծում էինք, որ այսքանով հարցը փակվել է:

Բայց ոչ, պարոն Զեյնալյանի սիրտը հրապարակային ներողություն կուզե՝ այդպես փոխանցեց մեզ նրա ներկայացուցիչը: Ինչպես ասում են, այստեղ արդեն հոպ, պարոն Զեյնալյան: 24News-ը ձեզ չի վիրավորել, մենք ուղղակի չենք նկատել գրված վիրավորական մեկնաբանությունը, այն հեռացրել ենք ու նամակով էլ ներողություն ենք խնդրել մեր բացթողման համար: Եթե ՍԴ անդամի խնդիրն է ուղղակի լրատվամիջոցին դատի տալ և փորձել ինչ-որ գումար կորզել, ապա թող դատի տա, մենք էլ պատշաճ կլուսաբանենք այն ու կպաշտպանվենք դատարանում:

Նյութը` 24news.am-ի

https://24news.am/nerkin-kyank/557155/

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան