Խնդիրը դպրոցներն ու բուհերը չեն, այլ որոշում կայացնողները. Ատոմ Մխիթարյան

Հանդիպում

Հայաստանի կրթական համակարգը հերթական անգամ հայտնվել է հանրային քննարկումների կենտրոնում։ Մի կողմից իշխանությունները խոսում են «աննախադեպ բարեփոխումների», ակադեմիական քաղաքի, դպրոցների և բուհերի խոշորացման մասին, մյուս կողմից ոլորտի մասնագետներն ահազանգում են՝ իրականացվող քաղաքականությունը կարող է ավելի խորացնել արդեն իսկ առկա խնդիրները։ Ավելին՝ կրթության ոլորտում ընդունվող որոշումների հետևանքները, նրանց համոզմամբ, տարիներ անց կարող են զգացվել ոչ միայն կրթական համակարգում, այլև երկրի զարգացման բոլոր ուղղություններում։

«Իրավունք TV»-ի եթերում կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց ոլորտի վերաբերյալ իր գնահատականները՝ փաստելով, որ Հայաստանի կրթական համակարգն այսօր ոչ միայն չի արձանագրում առաջընթաց, այլ մի շարք ցուցանիշներով հետընթաց է ապրել։

«Կրթությունը պետության հիմքն է» ձևակերպումը վաղուց արդեն սովորական արտահայտություն է դարձել, սակայն, ինչպես ընդգծում է Ատոմ Մխիթարյանը, դրա իրական նշանակությունը հաճախ անտեսվում է։ Նրա խոսքով՝ կրթությունն է ձևավորում ապագա քաղաքացուն, նրա արժեհամակարգն ու մտածողությունը, հետևաբար կրթության ոլորտում ցանկացած սխալ որոշում հետագայում վերածվում է պետական խնդրի։

Փորձագետի գնահատմամբ՝ իրավիճակի մասին ամենախոսուն պատկերն ապահովում են հենց կրթական արդյունքները։ Նրա ներկայացմամբ՝ այսօր Հայաստանի դպրոցներում սովորող 10-ամյա երեխաների զգալի մասը չի հաղթահարում նույնիսկ տարրական գիտելիքների շեմը։ Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ յուրաքանչյուր երրորդ աշակերտը հայերենից բավարար գիտելիքներ չի ցուցաբերում, իսկ մաթեմատիկայում պատկերը նույնիսկ ավելի մտահոգիչ է՝ երեքից երկուսը չեն կարողանում կատարել հասարակ մաթեմատիկական գործողություններ։

Այս ցուցանիշները, ըստ փորձագետի, պատահական չեն։ Դրանք տարիներ շարունակ իրականացված քաղաքականության արդյունքն են, որի հետևանքով կրթության որակը շարունակաբար նվազել է։ Ավելին, եթե ներկայիս արդյունքները համեմատվեն ոչ միայն հարևան երկրների, այլ նույնիսկ 15-20 տարի առաջվա Հայաստանի ցուցանիշների հետ, տարբերությունը, նրա խոսքով, ակնհայտորեն Հայաստանի օգտին չէ։

Սակայն կրթական խնդիրները, ինչպես նշում է Ատոմ Մխիթարյանը, միայն դասագրքերով կամ ծրագրերով չեն սահմանափակվում։ Նրա համոզմամբ՝ կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն արդեն նկատելի է նաև մասնագիտական ընտրության հարցում։ Ուսուցչի մասնագիտությունը կորցնում է իր գրավչությունը, մանկավարժական բուհերում ավելանում են թափուր տեղերը, իսկ ոլորտը գնալով ավելի է բախվում կադրային խնդիրների։

Հետաքրքիր դիտարկում է ներկայացնում նաև մարզերի և Երևանի դպրոցների համեմատությունը։ Եթե հասարակության մեջ ընդունված է կարծել, որ մայրաքաղաքի դպրոցներն ունեն առավելություններ, ապա Ատոմ Մխիթարյանի դիտարկումները հակառակ պատկերն են ներկայացնում։ Նրա խոսքով՝ հատկապես գյուղական համայնքներում կրթության նկատմամբ վերաբերմունքն ավելի պատասխանատու է, իսկ շատ շրջանավարտներ, ընդունվելով բուհեր, իրենց գիտելիքներով չեն զիջում, երբեմն նույնիսկ գերազանցում են մայրաքաղաքի դպրոցների շրջանավարտներին։

Սակայն հենց այդ համայնքներն են այսօր կանգնած նոր մարտահրավերի առաջ։ Փոքր դպրոցների խոշորացման պետական ծրագիրը, որը ներկայացվում է որպես կրթության հասանելիության բարձրացման միջոց, ըստ փորձագետի, կարող է ունենալ բոլորովին հակառակ արդյունքը։

Եթե գյուղում դպրոցը փակվում է, ապա, նրա համոզմամբ, ընտանիքները չեն սպասելու, մինչև իրենց երեխաները ամեն օր ժամեր անցկացնեն ճանապարհին։ Նրանք պարզապես կհեռանան համայնքից՝ ընտրելով այն բնակավայրը, որտեղ կրթությունն ավելի հասանելի կլինի։ Իսկ սահմանամերձ բնակավայրերի դեպքում նման գործընթացը կարող է ունենալ ոչ միայն սոցիալական, այլև ռազմավարական հետևանքներ։

Խնդիրը միայն բնակչության արտահոսքը չէ։ Ատոմ Մխիթարյանը հիշեցնում է նաև հազարավոր ուսուցիչների և դպրոցների վարչատնտեսական աշխատակիցների մասին, որոնք նման ծրագրերի իրականացման դեպքում կարող են կորցնել աշխատանքը։ Շատ գյուղերում դպրոցը պետական ֆինանսավորմամբ գործող վերջին կառույցն է, և դրա փակումը կարող է դառնալ համայնքի կյանքի ավարտի սկիզբը։

Քննադատությունից անմասն չի մնում նաև բուհերի խոշորացման և ակադեմիական քաղաքի նախագիծը։ Փորձագետի համոզմամբ՝ կրթության որակը հնարավոր չէ բարձրացնել միայն համալսարանները մեկ վայրում կենտրոնացնելով։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը չի լուծում բովանդակային խնդիրները, փոխարենը ստեղծում է նոր սոցիալական դժվարություններ՝ հատկապես մարզերից եկող ուսանողների համար։

Առանձնակի մտահոգություն է առաջացնում նաև բարձրագույն կրթության քաղաքականացման միտումը։ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ համալսարանները պետք է լինեն ինքնավար և անկախ քաղաքական ազդեցությունից, մինչդեռ վերջին տարիներին, նրա գնահատմամբ, այդ սկզբունքը գնալով թուլանում է։ Արդյունքը, ըստ նրա, տեսանելի է նաև միջազգային վարկանիշներում, որտեղ Հայաստանի համալսարանները շարունակում են զիջել տարածաշրջանի մի շարք երկրների բուհերին։

Փորձագետը համոզված է՝ կրթական համակարգի խնդիրները հնարավոր չէ լուծել հերթական կառուցվածքային փոփոխություններով կամ գեղեցիկ կարգախոսներով։ Անհրաժեշտ է, որպեսզի կրթության վերաբերյալ որոշումները կայացվեն մասնագիտական լայն քննարկումների արդյունքում՝ ներգրավելով ուսուցիչներին, գիտնականներին, դասախոսներին, ուսանողներին և ծնողներին։

«Կրթության ոլորտում առաջին հերթին պետք է փոխվեն որոշումներ կայացնողները»,- այս միտքն Ատոմ Մխիթարյանը հարցազրույցի ընթացքում հնչեցրեց որպես առանցքային ուղերձ՝ ընդգծելով, որ առանց մասնագիտական կառավարման ցանկացած բարեփոխում դատապարտված է ձախողման։

Այսօր, երբ կրթության շուրջ քննարկումները գնալով ավելի են սրվում, մի հարց շարունակում է մնալ բաց՝ կդառնա՞ն արդյոք ոլորտի մասնագետների ահազանգերը քաղաքական որոշումների հիմք, թե կրթական համակարգը կշարունակի առաջ շարժվել փորձարկումների ճանապարհով։

Սիրանուշ Մանթաշյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում