Ռուսական ուժերը նոր ճեղքումներ են իրականացրել Խարկովի արեւելյան ճակատում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը նոր ճեղքումներ են իրականացրել Խարկովի արեւելյան գոտում` վելիկլիբուռլուկյան ճակատում` Բելիյ Կոլոդեց առանցքային բնակավայրի հատվածում:
Վերջին օրերին ռուսները դուրս եկան Բելիյ Կոլոդեցի հյուսիսային եւ հարավ-արեւմտյան արվարձաններ, այդ թվում` արվարձանային Յուրչենկովո բնակավայր:
Ներկայիս հարվածն արդեն Բելիյ Կոլոդեցի արեւելքում է, որտեղ ռուսական ուժերը երկու սեպերով մտան Վոլոխովսկոե բնակավայր: Այստեղ հիմնականում բնակավայրերից զուրկ բաց տիրույթ է, որտեղով ռուսական ուժերը կարող են հարվածել Բելիյ Կոլոդեցի հարավ-արեւելյան թիկունքին` լիովին շրջապատելով այն:
Այսպիսով, ռուսները տեսանելիորեն գրոհում են Յուրչենկովո-Պրիկոլոտնոյե-Օլխովատկա գիծ, հաշվի առնելով, որ ժակատի արեւելյան թեւում ներկա փուլում հարձակում է ընթանում նաեւ դեպի Օլխովատկա (Քարտեզ 1):
Այսդ գիծը գրավելու դեպքում ռուսական ուժերը դուրս են գալիս Վելիկի Բուռլուկի անմիջական մատույցներ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69474

