Թրամփը բառացիորեն փախել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից` վախենալով Իրանի հարվածից. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԹրամփը բառացիորեն փախել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից` վախենալով Իրանի հարվածից: Այս մասին հայտնում են իրանական աղբյուրները:
Աղբյուրը մանրամասնելով, հայտնում է.
«ԱՄՆ նախագահը այնքան էր վախենում Իրանի կողմից հնարավոր հարվածներից, որ ստիպված էր շտապ փոխել ինքնաթիռը»:
Ըստ The New York Times-ը եւս հաստատում է, որ երեկ երեկոյան Թրամփը Թուրքիայից մեկնել է ոչ թե նոր շքեղ ինքնաթիռով (նվեր Քաթարից), որով նա այդքան հպարտանում էր, այլ հին Air Force One-ով: Պատճառը հայտնի է. նոր ինքնաթիռը դեռևս լիովին հագեցած չէ հրթիռային պաշտպանության համակարգերով:
Իրանական աղբյուրը նաեւ նշում է. «Դա վախկոտ շտապ փախուստ էր: Թրամփը բառացիորեն վազեց ինքնաթիռ՝ թույլ չտալով մամուլին ավանդական լուսանկարները անել աստիճանների վրա:
Բոլոր ուղևորներին հրամայվեց իջեցնել պատուհանների վարագույրները թռիչքից առաջ:
Ավելի ուշ, միայն Մեծ Բրիտանիայում Թրամփը, ի վերջո, տեղափոխվեց նոր ինքնաթիռ՝ Վաշինգտոն թռիչքի համար՝ խոստովանելով, որ անցումը պայմանավորված էր Իրանի սպառնալիքներով»:
Ի դեպ, այս ֆոնին, լրատվամիջոցները նաեւ ֆիսել են, թե Թրամփն ինչպես է մեծ դժվարությամբ բարձրանում ինքնաթիռի շարժասանդուխքով: Բնականաբար, այստեղ համեմատությունը Բայդենի հետ է, քանի որ նախկին նախագանը քանիցս ընկավ շարժասանդուխքի վրա: Դատելով Թրամփի տանջահար դեմքից, նրա մոտ եւս խնդիրները շատ են (Լուսանկարում):
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69467

