ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵԱ-ՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՆ Է ԳՐԱՎԵԼ
ՍպորտՀյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ավարտվել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայ ըմբիշներին հաջողվեց նվաճել 4 մեդալ, որից 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե։Միակ հաղթողը ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆՆ է, որը մինչև 77 կգ քաշային կարգում անպարտելի է եղել։ Պատվոհարթակի երկրորդ աստիճանին են կանգնել ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 55 կգ և ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ 63 կգ, իսկ ՅՈՒՐԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 87 կգ, բրոնզե մեդալ է նվաճել։ Մեր հավաքականը գրավել է երկրորդ հորիզոնականը։ Մեր ըմբիշները Հայաստան կվերադառնան վաղը հուլիսի 10-ին 05։55-ին, Ստամբուլ - Երևան չվերթով։ Նշենք, որ ազատ ոճայինները պայքարը կսկսեն վաղը հուլիսի 10-ին։ Հաջողություն մեր մարզիկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

