ԱՐԹԻԿՈՒՄ ՊԱՇՏՈՆՅԱ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ձերբակալվել է պաշտոնյա, նա կասկածվում է կոռուպցիոն գործարքի մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Aravot. am - ից։ Հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ, երեկ իր իսկ տանից ձերբակալվել է Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը։ Նա նախքան Արթիկի խոշորացումը եղել է Մեծ Մանթաշի գյուղապետը։ Մամուլում շրջանառվում են լուրեր 4 միլիոն դրամի կոռուպցիոն գործով։ Այժմ դատարան են տարել Գրիգորյանին, քննություն պիտի ընթանա։

