Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը
Մամուլի տեսությունՔրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Մ.-ն՝ դատարան ներկայացնելու համար։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի տան խուզարկությանը և բերման ենթարկելուն։
Այսօր՝ հուլիսի 9–ի վաղ առավոտյան իրավապահները այցելել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Վերջինս տեսանյութ էր հրապարակել, որտեղ իրավապահներից պահանջում էր ներկայանալ և պարզաբանել, թե ինչու են մտել իր բնակարան։ Արեգնազ Մանուկյանի ձեռքից հեռախոսը խլել են։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ.հունիսի 12–ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկության։
Այդ ժամանակ ՔԿ–ից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են. վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթի հետ։
Հիշեցնենք, որ պետական դավաճանության այս վարույթով կալանավորված է ԲՀԿ ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։

