«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանն ու թիմը դեմ են, որ Աղվան Վարդանյանը խոստմանը համաձայն մանդատը դնի
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Մանդատները վերցնելու հետ կապված՝ խորհրդարան անցած ուժերի հայտարարությունից հետո ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր դաշտում դիրքավորվածներից ոմանք գրոհ են սկսել «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանի դեմ՝ պահանջելով հրաժարվել մանդատից, քանի որ ընտրություններից ամիսներ առաջ՝ փետրվարի 3-ին, հարցազրույցներից մեկում նա ասել էր. «Եթե ես մասնակցեմ ընտրություններին եւ ընդդիմության մեջ լինեմ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, մանդատից կհրաժարվեմ»։
Հիմա ընդդիմադիր եւ իշխանական որոշ շրջանակներ կառչել են այս արտահայտությունից եւ փորձում են «թասիբի գցել» նրան, որ մանդատը չվերցնի: Իշխանությանը պետք է, որ փորձառու եւ գրագետ օրենսդիրի փոխարեն ԱԺ գնա անփորձ մեկը, որ մի ընդդիմախոս պակաս ունենան: Ընդդիմադիր այն շրջանակները, որոնք դուրս են մնացել ԱԺ-ից, յուրաքանչյուր մանդատավորի դեմ են մարտեր մղում:
Ի դեպ, լուրեր կան, որ որպես «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանին են տեսնում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69447

