Փաշինյանը Միշուստինի միջոցով ինչ առաջարկ փոխանցեց Կրեմլին

Միջազգային

Ե­կա­տե­րին­բուր­գում կա­յա­ցած ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նի եւ ­Մի­խա­յիլ ­Մի­շուս­տի­նի հան­դի­պումն ակն­հայ­տո­րեն մնաց կու­լո­ւար­նե­րում: Ըստ ռու­սա­կան աղբ­յուր­նե­րի, հան­դի­պու­մը տե­ւել է բա­վա­կա­նին եր­կար` մոտ 1,5 ժամ: Սա­կայն դա ներ­կա­յաց­վեց ըն­դա­մե­նը պաշ­տո­նա­կան փոք­րիկ հա­ղորդ­ման տես­քով` կարճ ող­ջույ­նի խոսք ­Մի­շուս­տի­նից, կարճ պա­տաս­խան Փա­շին­յա­նից եւ վերջ: Ա­ռա­վե­լա­գույ­նը` մի 5 րո­պե: Այ­սինքն, թե ինչ է կա­տար­վել մնա­ցած 1 ժամ 25 րո­պեում, մնում է փակ:

ՄԻՇՈՒՍՏԻՆԸ ՉԷ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՈՂԸ

Ա­սենք, այդ­պես էլ սպաս­վում էր: ­Փա­շին­յա­նը եւս իր կարճ խոս­քում նման միտք հնչեց­րեց`«Այս հան­դի­պու­մը շատ լավ ա­ռիթ է մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րի օ­րա­կար­գի ողջ շրջա­նա­կը քննար­կե­լու հա­մար»: Իսկ այն, որ այդ «ողջ օ­րա­կար­գի» հիմ­նա­կան մա­սը «հրա­պա­րա­կա­յին ա­կանջ­նե­րի» հա­մար չի, դժվար չէ կռա­հել:

­­Բայց սրա­նով հան­դերձ` այն ակ­նարկ­նե­րը, ո­րոնք հնչեց­րին կող­մե­րը հան­դիպ­ման հրա­պա­րա­կա­յին մա­սում, է­լի ո­րո­շա­կի հե­տե­ւութ­յուն­նե­րի տե­ղիք տա­լիս են: «­Ռու­սաս­տան այ­ցե­լութ­յու­նը ­Ձեր ա­ռա­ջին ար­տա­սահ­ման­յան ուղ­եւո­րութ­յունն է ­Հա­յաս­տա­նում հու­նի­սի 7-ին կա­յա­ցած խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո»,– խոս­քը սկսեց ­Մի­շուս­տի­նը`հնչեց­նե­լով. «Ակն­կա­լում ենք, որ նոր ­կա­ռա­վա­րութ­յու­նը, ո­րը կձեւա­վոր­վի քվեար­կութ­յան եւ­ ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րով, կա­պա­հո­վի ­Ռու­սաս­տան-­­Հա­յաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­ռա­ջըն­թաց զար­գա­ցու­մը բա­րե­կա­մութ­յան, բա­րիդ­րա­ցիութ­յան, փո­խա­դարձ հար­գան­քի եւ միմ­յանց շա­հե­րը հաշ­վի առ­նե­լու ո­գով։ Չ­նա­յած հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յան տուր­բու­լեն­տութ­յա­նը՝ ­Ռու­սաս­տանն ա­ռա­ջին տեղն է զբա­ղեց­նում ­Հա­յաս­տա­նի ար­տա­քին առեւտ­րա­յին գոր­ծըն­կեր­նե­րի եւ ներդ­րող­նե­րի շար­քում...»։

Իսկ ա­հա ­Փա­շին­յա­նի մոտ հե­տեւ­յալն է. «­Վեր­ջին շրջա­նում ի հայտ են ե­կել ո­րոշ խնդրա­հա­րույց հար­ցեր։ Ի­հար­կե, հույս ու­նեմ, որ մենք կքննար­կենք եւ կ­լու­ծենք այդ հար­ցե­րը։ Ինչ­պես ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ, այն­պես էլ ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո մենք տրա­մադր­ված ենք ­Ռու­սաս­տա­նի ­Դաշ­նութ­յան հետ մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա զար­գաց­մա­նը։ Եվ, ան­շուշտ, մենք շա­հագրգռ­ված ենք Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յա­նը մեր ան­դա­մակ­ցութ­յամբ»։ ­Նաեւ, որ. «Այն մե­խա­նիզմ­նե­րը, ո­րոնք նա­խա­տես­ված են Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան մա­սին պայ­մա­նագ­րով, գոր­ծեն պլա­նա­յին ռե­ժի­մով։ Եվ ես կար­ծում եմ, որ դա բխում է Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան հե­տա­գա զար­գաց­ման շա­հե­րից...»:

Եվ ա­հա, ­Նի­կոլն այն հույ­սով էր, որ` «Այ­սօր­վա բա­նակ­ցութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րով մեզ կհա­ջող­վի լու­ծել կոնկ­րետ հար­ցեր»: ­Թե կոնկ­րետ որ կոնկ­րետ հար­ցե­րի մա­սին է, ա­պա դրանց թվում կան տե­սա­նե­լի­նե­րը եւ ոչ այն­քան տե­սա­նե­լի­նե­րը: ­Տե­սա­նե­լի­նե­րի թվում են, հաս­կա­նա­լի է, այն բո­լոր ապ­րանք­նե­րը, ո­րոնց մուտ­քը ար­գել­ված է ­Ռու­սաս­տա­նի կող­մից: Ա­սենք նաեւ ­Հա­յաս­տա­նի` դե­պի ԵԱՏՄ կամ ԵՄ գնա­լու թե­ման: ­Բայց այս թե­մա­յի տակ կան նաեւ բա­զում դե­տա­լա­յին խնդիր­ներ, ո­րոնք ա­մե­նա­կա­րե­ւո­րը լի­նե­լով, մնում են ոչ տե­սա­նե­լի: Եվ դրանք բո­լո­րը գա­լիս–­հաս­նում են հե­տեւ­յա­լին` ­Փա­շին­յա­նը ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գլո­բալ ջրբա­ժա­նում որ­տե՞ղ է ի­րեն տես­նում` ռու­սա­կան ուղ­ղութ­յա՞ն մեջ, թե՞ այլ թե­ւում` լի­նի դա եվ­րո­պա­կան, թուր­քա­կան թե` ա­մե­րիկ­յան: ­Կո­պիտ ա­սած, ի­րա­կա­նում ո՞ւմ հետ է ըն­կե­րութ­յուն ա­նում: Ու հենց այս­տե­ղից էլ բխում են մնա­ցած բո­լոր թե­մա­նե­րը` դե­պի ԵԱՏՄ կամ ԵՄ­–ից սկսած, հայ­կա­կան ապ­րանք­նե­րով վեր­ջաց­րած:

Այս­տեղ, ի­հար­կե, ­Մի­շուս­տին–­­Փա­շին­յան այդ հան­դիպ­ման հետ կապ­ված է ա­ռանց­քա­յին մեկ հարց ա­ռա­ջա­նում. իսկ ՌԴ վար­չա­պետն ի­րա­վա­սո՞ւ է ­Նի­կո­լի հետ քննար­կել նաեւ նրա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քա­վոր­ման թե­ման եւ ինչ­–որ բա­ներ պայ­մա­նա­վոր­վել: Քն­նար­կել` մի­գու­ցե նրան հանձ­նա­րար­ված է: ­Լու­ծում­ներ տալ, ե­րե­ւի թե ոչ. այդ լու­ծում­նե­րը ՌԴ նա­խա­գա­հի դաշ­տում են: Ե­թե այդ­պես է, ու­րեմն նշա­նա­կում է, որ ­Փա­շին­յա­նի հույ­սե­րը, թե «այ­սօր­վա բա­նակ­ցութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րով մեզ կհա­ջող­վի լու­ծել կոնկ­րետ հար­ցեր», ան­տե­ղի էին. պետք է սպա­սել, թե ինչ ռեակ­ցիա կգա Կ­րեմ­լից:

­­Թեեւ մյուս կող­մից այն, որ ­Նի­կո­լը ստիպ­ված էր այս քննար­կում­ներն ի­րա­կա­նաց­նել հենց ­Մի­շուս­տի­նի հետ, ար­դեն իսկ նման ազ­դակ պա­րու­նա­կում էր: ­Նա­խընտ­րա­կան փու­լում, հի­շեց­նենք, ­Փա­շին­յա­նը հայ­տա­րա­րում էր` ընտ­րութ­յուն­նե­րը կա­վարտ­վեն, ­Պու­տի­նի հետ կա պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն` կգնամ, հար­ցե­րը կար­գի կբե­րենք: ­Սա­կայն ­Պու­տի­նից ան­գամ շնոր­հա­վո­րանք այս­քան ժա­մա­նակ չե­ղավ, ո­րը նշա­նա­կում է մեկ բան` Կ­րեմ­լում նրա հետ ու­ղիղ քննար­կում­նե­րի տրա­մադր­վա­ծութ­յուն չկա: Եվ մնում էր հա­մա­պա­տաս­խան ա­ռա­ջարկ­նե­րը հղել ­Մի­շուս­տի­նի մի­ջո­ցով, ի­հար­կե, նաեւ այդ «փա­թե­թում» դնե­լով ­Նի­կո­լի բա­ցատ­րութ­յուն­նե­րը:

 

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՆԻԿՈԼԸ

Այս ընդ­հան­րա­կան ի­մաս­տով հան­դերձ, ու­րեմն ի՞նչ ակ­նարկ­ներ հղեց Մի­շուս­տի­նը: ­Նախ, որ ե­թե ­Փա­շին­յանն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, իր ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան այ­ցը կա­տա­րել է ­Ռու­սաս­տան: Իսկ դրա տակ կա­րե­լի է տես­նել նման տո­ղա­տա­կեր` իսկ ին­չո՞ւ ոչ ԱՄՆ, Եվ­րո­պա կամ նույ­նիսկ` Ան­կա­րա: Ու դրա բա­ցատ­րութ­յու­նը կա­րե­լի է կար­դալ ՌԴ վար­չա­պե­տի հա­ջորդ մտքի տակ. ան­գամ տուր­բու­լեն­տութ­յան պայ­ման­նե­րում ­Ռու­սաս­տանն ա­ռա­ջին տե­ղում է մնում հա­յաս­տան­յան տնտե­սութ­յան հա­մար: Ընդ ո­րում, դա կա­րող է եր­կար չտե­ւել. կա ԵԱՏՄ երկր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով ­Փա­շին­յա­նին ժա­մա­նակ է տրված մին­չեւ այս տա­րե­վերջ: Այ­սինքն, նա պետք է դա­դա­րեց­նի «եր­կու ա­թո­ռի վրա խա­ղա­լը» եւ վերջ­նա­կա­նա­պես հաս­տա­տի, թե որ ա­թո­ռին է նա­խա­պատ­վութ­յու­նը տա­լիս: Նի­կո­լը փոր­ձեց նաեւ ­Մի­շուս­տի­նի հետ հան­դիպ­մա­նը մի թե­թեւ «ա­տամ ցույց տալ», որ ե­թե ԵԱՏՄ մե­խա­նիզմ­նե­րը ­Հա­յաս­տա­նի նկատ­մամբ չգոր­ծեն, ա­պա դրա­նից կա­րող են նաեւ տու­ժել «Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան հե­տա­գա զար­գաց­ման շա­հե­րը»: ­Բայց դա թույլ մո­տե­ցում է. ԵԱՏՄ­–ի շրջա­նակ­նե­րում եւ դրան զու­գա­հեռ շո­շափ­վում են այն կար­գի խո­շոր, մասշ­տա­բա­յին շա­հեր, ո­րոնց հա­մա­տեքս­տում ­Հա­յաս­տա­նին այդ կա­ռույ­ցից հե­ռաց­նե­լուց հնա­րա­վոր ռիս­կերն ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կութ­յուն չու­նեն:

Իսկ ե­թե ­Փա­շին­յա­նի այդ սպառ­նա­լից ակ­նարկ­ներն այդ­պես էլ չազ­դեն ԵԱՏՄ մյուս երկր­նե­րի եւ ա­ռա­ջին հեր­թին ­Ռու­սաս­տա­նի տրա­մադ­րութ­յուն­նե­րի վրա, ա­պա ար­դեն այս տա­րե­վեր­ջին ­Փա­շին­յա­նը ծայ­րա­հեղ վտան­գա­վոր փաս­տե­րի ա­ռաջ հայտն­վե­լու լուրջ ռիս­կի է են­թարկ­վե­լու: Առն­վազն այն ի­մաս­տով, որ, կրկնենք, ­Մի­շուս­տի­նի խոս­քով` ­Ռու­սաս­տանն ա­ռա­ջին տե­ղում է մնում հա­յաս­տան­յան տնտե­սութ­յան հա­մար, եւ ե­թե այդ օ­ղա­կը փակ­վի, ա­պա կո­լապ­սից խու­սա­փելն անհ­նար է լի­նե­լու:

Ի­հար­կե, այս ա­մե­նից շրջան­ցե­լու հույ­սեր ­Նի­կոլն ու­ներ` կապ­ված Ուր­սու­լա ֆոն դեր ­Լայե­նի` վեր­ջերս Եր­եւան կա­տա­րած այ­ցի հետ: Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը, սա­կայն, շատ բան խոս­տա­ցավ, այդ թվում, թե եվ­րո­պա­կան վեկ­տո­րը ան­կա­րող է ­Հա­յաս­տա­նի հա­մար դառ­նալ կեն­սու­նակ այ­լընտ­րանք։ ­Միայն թե Բր­յու­սե­լի այդ բո­լոր հա­վակ­նոտ խոս­տում­նե­րին հա­ջոր­դեց ան­հա­մա­չա­փո­րեն քիչ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցութ­յուն, ո­րոնք տասն­յակ ան­գամ­նե­րով են զի­ջում կո­րուստ­նե­րին, ո­րոնք ­Հա­յաս­տանն ար­դեն իսկ կրում է ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ: Դ­րա­նից զատ, ­Հա­յաս­տա­նի` ԵՄ-ին լիար­ժեք ին­տեգր­ման հե­ռան­կար­նե­րը մնում են չա­փա­զանց ա­նո­րոշ: Ընդ ո­րում, ե­թե ա­մեն բան ըն­թա­նա ­Նի­կո­լի լա­վա­գույն պատ­կե­րա­ցում­նե­րին հա­մա­հունչ, ա­պա Եր­եւա­նին, ա­մեն դեպ­քում, տա­րի­ներ կպա­հանջ­վեն նոր տնտե­սա­կան շղթա­ներ կա­ռու­ցե­լու հա­մար: Իսկ ա­վե­լի ռեալ հե­ռան­կարն այն է, որ բա­ցի կո­րուստ­նե­րից, այլ հե­ռան­կա­րի դժվար է սպա­սել: Ա­ռա­վել եւս, որ ժա­մա­նա­կա­չափն ար­դեն միաց­ված է` այս տար­վա դեկ­տեմ­բերից:

­­Կարճ ա­սած, ­Մի­շուս­տի­նի հետ հան­դի­պու­մը ­Փա­շին­յա­նին անհ­րա­ժեշտ էր գո­նե կարճ «պաու­զա» վերց­նե­լու հա­մար, մին­չեւ գո­նե եվ­րո­պա­կան խոս­տում­նե­րից գլուխ կհա­նի: ­Սա­կայն ­Մի­շուս­տի­նի խոս­քե­րը` հայ–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա զար­գա­ցում­նե­րի եւ նման բա­նե­րի մա­սին այս դեպ­քում ար­դեն ստա­նում են վերջ­նագ­րի տեսք. ­Հա­յաս­տա­նի նոր կա­բի­նե­տին պետք է քա­ղա­քա­կան նոր ցիկ­լի մեկ­նարկ տա` դա­դա­րեց­նե­լով «եր­կու ա­թո­ռի վրա նստե­լու» իր քա­ղա­քա­կա­նութ­յու­նը եւ կողմ­նո­րոշ­վե­լով բա­ցա­ռա­պես «ռու­սա­կան ա­թո­ռի» օգ­տին: Այ­լա­պես` խնդրեմ, կա­րող ե­ս գնալ Եվ­րո­պա: ­Մի խոս­քով, որ ­Մոսկ­վան այլեւս պատ­րաստ չէ հո­վա­նա­վո­րել ­Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յու­նը՝ բա­րե­կա­մութ­յան դա­տարկ խոս­տում­նե­րի դի­մաց եւ պա­հան­ջում է, որ Եր­եւա­նը հստակ եւ­ օ­րի­նա­կա­նո­րեն հար­գի ­Ռու­սաս­տա­նի շա­հե­րը։

­­Թե ինչ ա­ռա­ջարկ է պատ­րաս­տել ­Նի­կո­լը` ­Մի­շուս­տի­նի մի­ջո­ցով փո­խան­ցե­լով Կ­րեմ­լին, դժվա­րա­նում ենք ա­սել: ­Մինչ այս կա­յին կցկտուր խո­սակ­ցութ­յուն­ներ, թե ­Նի­կոլն իբր խոս­տա­ցել է ԵԱՏՄ–ԵՄ թե­մա­յով հան­րաք­վե անց­կաց­նել, ան­գամ` վերց­նել նա­խա­գա­հա­կան պաշ­տո­նը` վար­չա­պե­տութ­յու­նը հանձ­նե­լով, ա­սենք, Մ­հեր Գ­րի­գոր­յա­նին: Չ­նա­յած, ե­ղան նաեւ խո­սակ­ցութ­յու­ննր, որ Կ­րեմ­լի հա­մար դա ըն­դու­նե­լի ա­ռա­ջարկ չէր: Ե­թե այդ­պես է, նշա­նա­կում է, որ ինչ­–որ նոր մե­խա­նի՞զմ է ա­ռա­ջարկ­վել: Ա­մեն դեպ­քում, նման է, որ հենց այս թե­ման էլ դար­ձել է ­Մի­շուս­տի­նի եւ ­Փա­շին­յա­նի քննարկ­ման ա­ռանց­քը` ի՞նչ ա­նել: ­Բայց, կրկնենք, լու­ծում­նե­րը պետք է գան Կ­րեմ­լից:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69430 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում