Թրամփը փաստացի բաց հակամարտության մեջ է մտնում Ռուսաստանի հետ
ՄիջազգայինԹրամփի հայտարարության համաձայն, ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներ արտադրելու լիցենզիա։ «Մենք նրանց կտանք Patriot հրթիռներ արտադրելու իրավունք. մենք նրանց կցույց տանք, թե ինչպես դրանք պատրաստել։ Այդ դեպքում դուք չեք կարող բողոքել, որ մենք ձեզ բավարար չենք տալիս. ինքներդ պատրաստեք դրանք», - ասել է Թրամփը Զելենսկուն։
«Մենք քննարկում ենք Ուկրաինայի կարողությունը` խորքային հարված հասցնել Ռուսաստանին: Որպեսզի Ռուսաստանը տեսնի, թե որքան դժվար է պաշտպանել իր օդային տարածքը»,- իր հերթին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն։
«Կարծում եմ՝ դուք քննարկում եք Ուկրաինայի՝ Ռուսաստանի տարածք խորը ներթափանցելու և հարվածելու կարողությունը։ Կարծում եմ՝ սա այն դինամիկաներից մեկն է, որը փոխվել է այս պատերազմում վերջին մի քանի ամիսների ընթացքում, այն է՝ ռուսների համար ավելի դժվար է դարձել պաշտպանել իրենց սեփական օդային տարածքը։ Եվ մենք հույս ունենք, որ դա կստեղծի պայմաններ այս պատերազմն ավարտելու բանակցությունների համար», - ասաց պետքարտուղարը։
«Սա սրացում է։ Բայց այս սրացումը կարող է ավարտել պատերազմը»,- հավելեց Թրամփը։
Այս էքսկալացիան, սակայն, մեկ բան է նշանակում` ԱՄՆ-ն բաց հակամարտության մեջ է մտնում Ռուսաստանի հետ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69429

