«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

Տնտեսություն

Յունիբանկը՝ որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բարերար, իր աջակցությունը ցուցաբերեց համալսարանի 93-րդ սերնդի շրջանավարտների ավարտական հանդիսավոր երեկոյի կազմակերպմանը։ Տոնական միջոցառման հատուկ հյուրն էր հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին։

 

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ նրանք կերտելու են Պոլիտեխնիկի 93-րդ սերնդի պատմությունը՝ իրենց գործունեությամբ, արժեքներով և մասնագիտական հաջողություններով նոր ուժ հաղորդելով համալսարանի շրջանավարտների մեծ համայնքին։ Նրա խոսքով՝ այսուհետ համալսարանը նրանց դիտարկում է ոչ միայն որպես շրջանավարտների, այլև որպես գործընկերների, որոնց հետ շարունակելու է քննարկել համալսարանի զարգացման, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական և գիտակրթական առաջընթացին վերաբերող հարցերը։

 

Ռեկտորը երախտագիտություն հայտնեց նաև համալսարանի բարերարներին և գործընկերներին՝ կրթական նախաձեռնություններին, ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Յունիբանկի Վարչության նախագահ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ Յունիբանկը, լինելով համալսարանի բարերարներից մեկը, շարունակելու է իր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը Պոլիտեխնիկի հետ՝ աջակցելով համալսարանի զարգացմանը, կրթական նախաձեռնություններին և երիտասարդ մասնագետների կայացմանը։ «Յունիբանկը կարևորում է կրթության և բիզնեսի միջև համագործակցության զարգացումը՝ աջակցելով այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են գիտելիքահենք տնտեսության զարգացմանը, մրցունակ մասնագետների պատրաստմանը և երկրի տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը», - ընդգծեց Մեսրոպ Հակոբյանը: 

 

Յունիբանկի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է 2021 թվականին։ Այն ուղղված է կրթական ծրագրերի կատարելագործմանը և դրանց գործնական կիրառմանը բիզնես միջավայրում։ Համագործակցության շրջանակում Յունիբանկի աջակցությամբ ՀԱՊՀ-ում ստեղծվել և գործում է նաև «Թվային բանկային գործ» լաբորատորիան, որտեղ իրականացվում են ժամանակակից կրթական ծրագրեր՝ բանկային ոլորտի համար բարձրակարգ մասնագետների պատրաստման նպատակով։

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը