ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ. ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՈՒ ՆՎԱՃԵՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
ՍպորտՀյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ընթացող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մեր երկրի ներկայացուցիչ ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ փայլուն հանդես եկավ, 77 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշը ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի հանդեպ 4։0 հաշվով ու դարձավ ոսկե մեդալակիր։ Իսկ 55 կգ քաշային ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ու 63 կգ քաշային ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ դարձել են արծաթե մեդալակիրներ։ 87 կգ քաշային ՅՈՒՐԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ հաղթել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

