Ուկրաինական անօդաչուները հերթական զանգվածային հարձակումն են իրականացրել (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինական անօդաչուները հերթական զանգվածային հարձակումն են իարկանացրել Ռուսաստանի շրջանների վրա. կան զոհեր։
«Սարատովի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Թշնամին հարվածել է քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- հայտնել է նահանգապետ Բուսարգինը։
Թաթարստանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանի վրա։ Այս դեպքում տեսախցիկը ֆիքսել է հանգիստ թռչող եւ թիրախ ընտրող անօդաչուն` ՕՀՊ-ի լիակատար բացակայության պայմաններում:
Ռոստովի մարզում վնասվել են Դոնի Ռոստով ուղևորվող երկու տանկերներ։ Երկու մարդ վիրավորվել է, իսկ նավերից մեկի անձնակազմը տարհանվել է, հայտնել է նահանգապետ Սլյուսարը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69407

