«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ են արել մինչ այժմ ընտրված պատգամավորները մենք պարտավոր ենք դա ազնվորեն ասել. Արցախցի հայտնի փաստաբան

Հանդիպում

Հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո ԱԺ խորհրդարանականները նրան փոխարինողի հարցն են քննարկում։ Պարզվում է, որ պատգամավորներից որևէ մեկը հանձն չի առնում ստեղծված իրավիճակում զբաղեցնել այդ պաշտոնը՝ կանխատեսելով, որ հայտնվելու է պետության պատժիչ մեքենայի թրթուրների տակ։

Բայց այստեղ ամենաուշագրավը հետեւյալ հարցն է, նախ, եթե չկա հայկական Արցախ պետություն, որպես այդպիսին այսօր, ինչքանո՞վ  է իրավաչափ եւ կամ արդյունավետ ընտրել ԱԺ նախագահ, պատգամավորներ։ Կամ ի՞նչ են արել մինչ օրս ընտրված պատգամավորները արցախցիների համար,  որ հիմա պետք է անեն հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.

-  Արցախը բռնի տեղահանության հետևանքով զրկվել է իր տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունից, սակայն դա ինքնին չի նշանակում, որ արցախահայության քաղաքական և իրավական սուբյեկտությունը վերացել է։ Ժողովուրդը շարունակում է գոյություն ունենալ, և նրա իրավունքները չեն կարող վերանալ միայն այն պատճառով, որ նա բռնի ուժով զրկվել է իր հայրենիքից։ Այդ տեսանկյունից, եթե վտարանդի պետական ինստիտուտների ձևավորումը ծառայում է մեկ նպատակի՝ պահպանել Արցախի ժողովրդի իրավական շարունակականությունը, ներկայացնել նրա իրավունքները միջազգային հարթակներում և պայքարել վերադարձի իրավունքի համար, ապա այդ գործընթացը կարող է ունենալ իր քաղաքական և իրավական հիմնավորումը։ Սակայն այստեղ կա մի շատ կարևոր «եթե»։ Ցանկացած պաշտոն, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, արժեք ունի միայն այն դեպքում, երբ այն դառնում է ծառայություն ժողովրդին, այլ ոչ թե ինքնանպատակ պաշտոնաբաշխություն։ Արցախցիներն այսօր ունեն շատ պարզ հարց. ի՞նչ են արել մինչ այժմ ընտրված պատգամավորները։ Կարո՞ղացան արդյոք պաշտպանել բռնի տեղահանված ժողովրդի իրավունքները, կազմակերպել միջազգային իրավական պայքար, համախմբել հասարակությանը, բարձրացնել սոցիալական, բնակարանային, կրթական և մշակութային խնդիրները։ Եթե հասարակությունը չի տեսնում այդ աշխատանքի արդյունքը, բնական է, որ առաջանում են կասկածներ նոր ընտրությունների նպատակահարմարության վերաբերյալ։ Իմ կարծիքով՝ այսօր առաջնայինը ոչ թե պաշտոնների բաշխումն է, այլ հստակ ռազմավարության ներկայացումը։ Նախ պետք է հասարակությանը բացատրել, թե ինչ նպատակով են պահպանվում կամ ձևավորվում վտարանդի պետական մարմինները, ինչ լիազորություններ են ունենալու, ինչ ծրագրով են աշխատելու և ինչ պատասխանատվություն են կրելու ժողովրդի առաջ։ Միայն դրանից հետո պաշտոնների ընտրությունը կարող է ընկալվել որպես անհրաժեշտ պետական քայլ, այլ ոչ թե ձևական գործընթաց։ Ես համոզված եմ, որ ժողովուրդն այսօր ոչ թե նոր պաշտոնյաների կարիք ունի, այլ նոր պատասխանատվության, հաշվետվողականության և իրական աշխատանքի։ Եթե այդ արժեքները չլինեն, ցանկացած ընտրություն կդառնա հասարակության հերթական հիասթափության պատճառը։ Իսկ եթե լինեն, ապա նույնիսկ վտարանդի պայմաններում պետական ինստիտուտները կարող են դառնալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության կարևոր գործիք։ Այսօր մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է միասնություն, ազնվություն և պետական մտածողություն։ Մեր բոլոր քայլերը պետք է գնահատվեն մեկ չափանիշով՝ արդյո՞ք դրանք մոտեցնում են արցախահայության իրավունքների պաշտպանությանը, արժանապատիվ վերադարձին և ազգային նպատակների իրականացմանը։ Եթե պատասխանը դրական է, ապա այդ քայլերն արժանի են աջակցության։ Եթե ոչ, ապա մենք պարտավոր ենք դա ազնվորեն ասել։

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը