Թունդ կենդանասեր քաղաքապետ Տիգրան Ավինյանը հեչ բան չունի՞ ասելու. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանի կենդանաբանական այգի տեղափոխված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեք առյուծներից մեկը երեկ անկեց։ Կենդանաբանական այգու տնօրինությունը հանրության ցասումը մեղմելու համար դաշտ նետեց խայտառակ մի տեքստ, որում մասնավորապես ասված է. «Ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով եւ ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծաղը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետեւանք է»։ Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Արա Պողոսյանն ընդգծում է. «Կենդանաբանական այգին քիչ էր մնում գրեր` առյուծն ուներ արյան քաղցկեղ, շաքարախտի վերջին աստիճան, տուբերկուլյոզ` վերջին աստիճան, ու էլի լիքը հիվանդություններ։ Փոխեք սցենար գրողին, էլ հետաքրքիր չի էս սերիալը... Վերջում էլ կարող էին գրել` իրականում առյուծին «քնեցնելով» փրկել ենք այս դառն ու անիմաստ կյանքից»։ Իսկ եթե լուրջ, որեւէ մեկը չի պատրաստվո՞ւմ պահանջել գոնե Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար ԱՐՄԱՆ ՏԵՐ-ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հրաժարականը, որն իր աշխատակիցներով հանդերձ 24 ժամ էլ չկարողացավ պահել առյուծին։ Իսկ նրա վերադաս, թունդ կենդանասեր քաղաքապետ Տիգրան Ավինյանը հեչ բան չունի՞ ասելու։

Իսկ Տ. ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ նրա հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։ Բացի խորհրդանշական 49.7 դրամ փոխհատուցումից, սրբազանը պահանջում է, որ դատարանի վճռից հետո Փաշինյանը 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր խոսքերը՝ կառավարության պաշտոնական կայքում եւ առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով։ Հայցին կցված է նաեւ հերքման պատրաստի տեքստը, որտեղ Փաշինյանը պետք է ընդունի, որ իր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ զրպարտություն են։ Հայցադիմումը դեռ վարույթ ընդունված չէ, բայց դրա բովանդակությունն ու պահանջվող հերքման ձեւաչափը, անկասկած, առանձնանում են իրենց անսովորությամբ։

Զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում նաեւ Արեւմուտքում։ Այն նույն Ֆրանսիան, որը սիրում է աշխարհին դասեր տալ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արժեքների մասին, հիմա հրապարակում է երջանիկ լուսանկարներ, որտեղ նախագահ ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԸ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայինի հետ է։ Հիշեցնենք, որ վերջինս այն մարդն է, որի անցյալը տարիներ շարունակ կապվել է ջիհադիստական խմբավորումների հետ, եւ որի գործունեության մասին միջազգային մամուլը բազմիցս գրել է որպես «ալ-Քաիդայի» սիրիական ճյուղի առաջնորդի։ Համացանցում մինչ օրս լայնորեն տարածված են նրա զինված անցյալի լուսանկարներն ու տեսանյութերը, այդ թվում՝ կադրեր, որոնցում նա երեւում է զինյալների հետ, իսկ նրա ղեկավարած խմբավորման դեմ հնչել են ծանր մեղադրանքներ պատերազմական հանցագործությունների եւ դաժան հաշվեհարդարների վերաբերյալ։ Այդ մեղադրանքների մի մասը վերաբերում է նաեւ հրապարակային սպանություններին ու գլխատումներին։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում