Մինչեւ Հելոուինի տոնախմբությունը ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է խնդրելու. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՄԻ ԲԱՐՁԻ ԾԵՐԱՆԱՔ
ԱԺ աշխատակազմից հայտնում են, որ հնազանդությամբ մանդատները վերցրած «Հայաստան» դաշինքի «կարմիր խնձորի» արարողությունը տեղի կունենա երդման արարողությունից առաջ, գլուխլվան դրանից հետո, իսկ «Հայաստան» դաշինքի համար նման բան չի նախատեսվում, քանի որ նրանց «կարմիր խնձորը» նախորդ գումարման ԱԺ-ում Նիկոլը խակ-խակ կերել է։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԱՎԵԼԻ ՔԱՆ 12 ԺԱՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՏՈՒՆԸ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՒԶԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ուժայինները գնացին Ծառուկյանենց տուն, ասացին` ստեղ լավ ա, քան մեր տանը։
**
ԴԴՄԱԶԳՈՒ ՎԵՐՋԸ
(ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, Հայաստանի բանջարաբոստանային կուլտուրաներին դրսից ռուսներն են ճնշում, ներսից` Նիկոլը։
**
ՀԵՐՔՈՒՄ
(ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՄՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՔՊ-ից հայտնում են, որ այն լուրերը, ըստ որոնց, Արայիկ Հարությունյանը մինչեւ Հելոուինի տոնախմբությունը Ամերիկայում քաղաքական ապաստան է խնդրելու, չի համապատասխանում իրականությանը։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Ընդդիմությունը ԱԺ-ում «ծեծ է ուտում», ասում է` անձրեւ է գալիս։
**
ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԵՐԸ ՓՈԽԵԼԻՍ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
(ՎԱԳՐԵՐԻՆ ՔՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԻՑ ՏԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ զոոֆիլների, Նիկոլը երկար սպասելուց հետո տեսավ, որ իրեն չեն տանում որձ առյուծի մոտ, նրան կալանավորեց եւ տարավ իր մոտ։

