Մեր քաղաքացիներն արդեն էլ ոչ մի բանի չեն հավատում. սա շատ վատ տեղ է տանելու Հայաստանին. Ստեփանյան

Ներքաղաքական

Սահմանադրական դատարանը հրապարակեց տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։ Ըստ այդ որոշման` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդեն իսկ հրապարակած արդյունքները մնալու են անփոփոխ: Հինգ քաղաքական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան-ը», «Հայ ազգային կոնգրես»-ը, Ազգային ժողովրդավարական բեւեռ»-ը միասնական հայտարարությամբ հանդես եկան՝ ընդգծելով, որ ՍԴ այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ եւ լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը։ Նրանք շեշտել էին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Իսկ քննարկումներից բխած հետագա քայլերի, այդ թվում՝ համատեղ հնարավոր ծրագրերի մասին կտեղեկացնեն առաջիկայում։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, Երեւանի ավագանու անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Ստեփանյան, ինչպես տեսանք, երկու քաղաքական ուժեր վերցրին մանդատները, ինչը եւ սպասելի էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Սահմանադրական դատարանը վերջնական «քար գցեց» արդարության, Սահմանադրության եւ օրենքները պաշտպանելու իրենց գործի, էության վրա, քանի որ մի քանի օր տեւած քննությունը տվեց նման արդյունք: Փաստենք, որ մեր հասարակության մեծամասնությունը հասկացել էր այն, որ ԲՀԿ-ի ձայները գողացել են, եւ մարդիկ ստիպված էին իրենց ձայները պաշտպանել Սահմանադրական դատարանում, որը չտվեց արդյունք: Ինչո՞ւ չտվեց, որովհետեւ այդ մարմինն արդեն ուղղորդվում է մեկ կենտրոնից։ Ապօրինութամբ դուրս թողեցին երրորդ քաղաքական ուժին, որ իրենք այնտեղ կարողանան իրենց բաղձալի 3/5 մեծամասնությունը ստանան։ Ստացան, ու թե որ ընդդիմադիր ուժը ինչի համար է մանդատները վերցնում, չգիտեմ: Իրենք իրենց ընտրողների առջեւ պետք է պատասխան տան, իմ կարծիքով, մի օր կտան…

Հինգ քաղաքական ուժ, որի մեջ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, հայտարարություն արեցին: Ի՞նչ սպասել համատեղ անելիքներից:

— Ինչպես տեսաք, ՔՊ-ն մինչեւ վերջին փշրանքը ջարդուփշուր արեց մաքուր, արդար, ազնիվ ընտրությունների հնարավորությունը: Հիմա, եթե մարդիկ կան, Հայաստանի Հանրապետությունն ու հայ մնալը իրենց համար թանկ է, պիտի մինչեւ վերջ պայքարեն, որ կարողանան Հայաստանը չկորցնել, ինչպես կորցրին Արցախը։

Բայց ի՞նչ պայքարի մասին է խոսքը, եթե արդեն երկու քաղաքական ուժ գնում են Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու։

Դե ես կարդացի իրենց հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ գնում են ե՛ւ Ազգային ժողովում պայքարեն, ե՛ւ Ազգային ժողովից դուրս՝ փողոցային պայքար անեն։ Տեսնենք, մենք մեր պայքարը միշտ տարել ենք, շարունակում ենք եւ նույն հենց քաղաքապետարանում ենք տանում։ Մենք ոչ մի բանից հետ չենք կանգնում, իսկ թե հիմա իրենց քաղաքական ուժերն ինչ են որդեգրել, չգիտեմ: Բայց իրենց ընտրողների առաջ պետք է հաշվետու լինեն, ուրեմն՝ թող լինեն։

— «Մայր Հայաստան» կուսակցությունը, որի քվոտայով էլ Դուք դարձել էիք ԲՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու, ունի՞ որևիցե ծրագիր՝ ստեղծված իրավիճակում անելիքների վերաբերյալ:

— «Մայր Հայաստան»-ը ե՛ւ որպես կուսակցություն, ե՛ւ որպես Երեւանի ավագանու խմբակցություն համատեղ գնացել է ընտրությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ մի ցուցակով։ «Մայր Հայաստան»-ն ունի իր ծրագրերը, իհարկե, ԲՀԿ-ն էլ ունի, իսկ ավելի մանրամասն, կխնդրեմ, սպասենք գործողությունների, հայտարարությունների: Ըստ այդմ բոլորին պարզ կլինի։ Ամեն ինչ մեր քաղաքացիները շատ լավ հասկանում եւ տեսնում են։ Ոչ մեկին ոչ խաբել է լինում, ոչ մի բան:

Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, վստահեցնում եմ, որ մեր բնակչության մեծամասնությունն արդեն չի հավատում, ընտրությունով իր ձայնը մինչեւ վերջ տանելով, իշխանություն ձեւավորելուն, քանի որ հենց նույն այդ ընտրության օրը երկու տեղամասեր, որտեղ հազարավոր մեր հայրենակիցներ գնացել էին իշխանություն ձեւավորելու, Սահմանադրական դատարանն ասաց՝ ընտրեք-չընտրեք մեզ համար դա ոչ մի բան է։ Այնպես որ, շատ դժվար է լինելու քաղաքացիներին վերադարձնել հավատքի՝ ընտրությունների առումով։

Բայց արդյո՞ք ընդդիմությունը եւս չունի իր ներդրումը, որ քաղաքացին չի հավատում այլեւս ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը։

— Ես տեսա Սահմանադրական դատարանի հայտարարությունից հետո, որ մեր քաղաքացիներն արդեն հենց Ձեր նույն ասած գծի մեջ են՝ ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ, էլ ոչ մի բանի չեն հավատում: Եթե մեր ձայնն էլ ոչ մի բան է լինելու, ուրեմն՝ անիմաստ է: Սա շատ վատ բան է, շատ վատ տեղ է տանելու Հայաստանի Հանրապետությանը: Ցավոք, սա է իրականությունը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում