Դադարեցրեք հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու փորձերը. Դանիելյան

Ներքաղաքական
«Քոչարյանի և նրա շրջապատի հետ այս կամ այն կերպ կապ ունեցող որոշ լրատվամիջոցներ և նրանց խմբագիրները՝ ի դեմս «Հրապարակ»-ի և «Politik»-ի, շարունակում են նիկոլիզմին բնորոշ քաղաքական գործելաոճը՝ կեղծիքը, մանիպուլյացիան և պատասխանատվությունից փախուստը։
 
Մեկը խրոխտ հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեր քաղաքական գիծը՝ մոռանալով, որ հենց իր քաղաքական հովանավորներն էին 2018 թվականին Փաշինյանին առաջադրում վարչապետի պաշտոնում և նրա հետ քննարկում ապագա կառավարության ձևավորման հարցերը։ Մյուսը մոռանում է, որ իրեն ֆինանսավորող նույն քաղաքական շրջանակի առաջնորդն իր գրքում դրական գնահատականներով էր խոսում 2018 թվականի իրադարձությունների մասին, իսկ նրա մերձավորներն ու քաղաքական թիմը փողոցում մասնակցում էին Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող շարժմանը։
 
Այսօր նույն մարդիկ, սեփական սխալների և քաղաքական ձախողումների համար պատասխան տալու փոխարեն, ամեն օր կեղծիքներ և պատվերով հոդվածներ են հրապարակում՝ թիրախավորելով Սերժ Սարգսյանին։ Նրանք պայքարում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլ Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական թիմի դեմ՝ հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանան քողարկել սեփական պատասխանատվությունն ու մի քանի օրով երկարացնել քաղաքականապես խորտակվող իրենց նավի գոյությունը։
 
Այս օրերին, երբ ազգային արժեքների, պետական մտածողության և հայկական ինքնության պաշտպանության ճակատում հասարակությունը սպասում է հստակ քաղաքական պատասխանատվության և պայքարի, Արմինե Օհանյաններն ու Բորիս Մուրազիները, ակնհայտորեն, համակարգված քարոզչությամբ, կրկին փորձում են ամեն ինչ կապել Սերժ Սարգսյանի անվան հետ։ Սա այլևս պարզապես քաղաքական մոլորություն կամ անգրագիտություն չէ։ Սա գիտակցված խաբեություն է, քաղաքական անբարեխղճություն և բարոյական պատասխանատվության լիակատար բացակայություն։
 
Հ.Գ. - Բավական է ձեր սեփական ապիկարությունը, անգործությունն ու քաղաքական սնանկությունը փաթաթեք ուրիշների վրա։ Բավական է Սերժ Սարգսյանին ներկայացնեք որպես ձեր բոլոր ձախողումների «մեղավոր»՝ միայն այն պատճառով, որ անկարող եք առերեսվել ձեր իսկ քաղաքական որոշումների հետևանքներին։ Եթե համարձակություն ունեք, պատասխան տվեք ձեր քայլերի, ձեր ընտրությունների և ձեր նախաձեռնած գործընթացների համար։ Իսկ եթե ոչ, գոնե դադարեցրեք հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու փորձերը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում