Կենդանին քաղաքականության զոհ դարձավ

Հասարակություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը քնեցված եւ Կենդանաբանական այգի տեղափոխված 3 առյուծներից մեկը չի արթնացել, անկել է։ Մարդկային դաժանության սահմանը չափել անհնար է: Կենդանին քաղաքական զոհ դարձավ: Ինչ ճակատագրի կարժանան այն մնացած կենդանիները, «Իրավունք»-ը պարզել է բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԻ տեսակետը:

Գագիկ Ծառուկյանի կենդանաբանական այգու կենդանիներին քնեցրեցին, տարան,  որը շատ զարհուրելի տեսարան էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը։

— Նախ պետք է հստակեցնել, թե պարոն Ծառուկյանն ինչպե՞ս է ձեռք բերել այդ կենդանիներին, ունի՞ արդյոք փաստաթղթեր: Հորդորում եմ փաստաբաններին անմիջապես ներկայացնել փաստաթղթերը, եթե առկա են դրանք։ Եթե կա լիցենզիա, սեփական փոքրիկ կենդանաբանական այգի ունենալու եւ պահելու պայմանները համապատասխանում են ստանդարտներին, ապա ոչ մեկն իրավունք չուներ կենդանիներին այդ տարածքից տեղափոխելու։ ՀՀ օրենքը դեռ չի արգելում մասնավոր կենդանաբանական այգիներ ունենալ՝ միայն մեկ պայմանով, որ բոլոր փաստաթղթերը լինեն տեղում:

Ցավոք, տեղեկացանք, որ առյուծներից մեկը չի արթնացել...

Կարծում եմ՝ սա դաժանության վերջին գագաթնակետն է, բարբարոս վերաբերմունքի հետեւանք, քաղաքական ամբիցիաները վեր դնելու ամեն տեսակի հումանիստական վերաբերմունքից։ Մարդիկ իրենց քաղաքական ամբիցիաների համար պատրաստ են ամեն տեսակի կեղտոտության եւ հանցագործության։ Սա հանցագործություն է եւ, հավատացեք, մենք այս հարցը այսպես չենք թողնելու։ Ես հիմա մեր իրավաբանների հետ կխոսեմ եւ կարծում եմ՝ պետք է ինչ-որ բան անպայման ձեռնարկել։ Սա դաժան եւ սեփական աթոռի ու քաղաքական ամբիցիաների համար քայլ էր։ Չեմ զարմանում, եթե մարդկանց հետ են նման կերպ վարվում, ապա կենդանիներ իրենց համար ոչինչ են։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում