Գագիկ Ծառուկյանի առանձնատանը քնեցված և Կենդանաբանական այգի տեղափոխված 3 առյուծներից մեկը չի արթնացել
ՀասարակությունԵրեկ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը քնեցված և Կենդանաբանական այգի տեղափոխված 3 առյուծներից մեկը չի արթնացել։
Հիշեցնենք, երեկ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։

