Արմեն Մելիքբեկյանը հայկական ֆուտբոլի «կաղացող բադն» է

Սպորտ

Այս օրերին, երբ ամբողջ ֆուտբոլային աշխարհի աչքները սևեռված են Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնության վրա, Հայաստանի ազգային հավաքականը Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբի գլխավորությամբ սահմանեց դատապարտելի հակառեկորդ՝ 40 մրցախաղ անընդմեջ թիմը չի կարողանում անձեռնմխելի պահել իր դարպասը։ Այս ճնշող արդյունքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության համակարգային աղետալի որոշումների ուղղակի հետևանքն է, որոնք հանգեցրին խաղի աստիճանական վատթարացմանը պաշտպանության առումով։

 

Հիշեցնեմ, որ աշնանը Հայաստանի հավաքականին սպասում են 2026/2027 մրցաշրջանի Ազգերի լիգայի խմբային փուլի մրցախաղերը Չեռնոգորիայի, Կիպրոսի և Լատվիայի հետ։ Նախապատրաստվելով այս խաղերին՝ մեր ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում անցկացրեց երեք ստուգողական խաղ։ Մարտի 29-ին Մելիքյանի սաները ամոթալի պարտություն կրեցին բելառուսներից՝ 1։2 հաշվով, իսկ Ղազախստանի և Մոլդովայի հետ հունիսյան երկու մրցախաղերն ավարտվեցին նույն հաշվով՝ 1։1։

 

Ղազախստանի հետ մրցախաղից առաջ մամուլի ասուլիսում Մելիքյանը նորից երգեց հին երգը, թե կան վնասվածքներ ստացածներ, Ղազախստանում առաջնությունը բուռն շրջանում է, իսկ մենք վերադարձել ենք հանգստից, նրանք ավելի լավ մարզավիճակում են, բայց մենք լավ ենք նախապատրաստվել։ «Դե մենք չունենք այդ ռեսուրսը։ Ինչ ունենք, հավաքականում է։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկին բացթողում ենք արել կամ հրավիրել ենք, չեն եկել, այս ա մեր այսօրվա հնարավորությունը, և իրենց հետ շարունակում ենք աշխատել։ Հայաստանի առաջնությունը այն ցուցանիշը չի, որ կարող ես միանգամից տենալ, ու եթե այստեղ խաղում է և ազգային հավաքականում, տարբեր մակարդակներ են, դրա համար էդ ամեն ինչը մենք պիտի հաշվի առնենք։ Եթե իրենք Հայաստանի առաջնությունում լավն են, դա պետք չի միանգամից հիմք վերցնել և ներդնել հավաքականի կազմ»։ «Ես վերցրել եմ, ընդունել եմ այս պատասխանատվությունը, այս հրավերը, այս պրոբլեմներով թիմը և աշխատում եմ և չեմ կարող խոսք տալ, որ մեր մոտ ամեն ինչ լավ կլինի։ Ես այդ կախարդական փայտիկը չունեմ՝ գալ, ամեն ինչ արագ ոռոշել, և ինձանից շատ բան չսպասեք։ Բայց վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և այդ պրոբլեմները լուծելով շարժվում ենք առաջ։ Երիտասարդ թիմ ունենք, չեմ ուզում բարձր խոստումներ կատարել կամ ինչ-որ... Ես ունեմ հավատք, հավատում եմ, որ մեր մոտ ամեն ինչ լավ կստացվի։ Ժամանակ է պետք, պետք ա համբերենք, սերնդափոխություն է կատարվել... Այդ ամենը ժամանակ է ուզում։ ....Բայց  չեմ հուսահատվի, եթե այս տարի ինչ-որ բան մեզ մոտ չստացվի.... Համբերություն, և վաղ թե ուշ՝ կլինի այս տարի, թե մյուս տարի, բայց երկու-երեք տարի հետո այս թիմը լավ թիմ կլինի, որը կգնա հստակ արդյունքների։ Համբերություն կունենաք, ես կտանեմ, եթե չէ, մյուս մարզիչը կգա և կտենա, որ այս թիմը ճիշտ ճանապարհով է աշխատել և կշարունակի մեր գործը»,– եզրափակեց Մելիքյանը։

Անմիջապես հիշեցի Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի հայտնի աֆորիզմը. «Ավանդությունը թարմ է, բայց դժվար է դրան հավատալը»։

Ղազախստանցիների դեմ մրցախաղի առաջին իսկ րոպեներից, ինչպես և սպասվում էր, հայերը սկսեցին գործել տանտիրոջ պես։ Ճիշտ է, եթե սկզբում ինչ-որ պահեր էին առաջանում, ապա առանձնապես վտանգավոր չէին։ Գրոհներին ակնհայտորեն պակասում էր իմաստավորվածությունը. գնդակը հասնում էր մինչև եզրափակչի մեկ երրորդին, բայց անընդհատ խրված էր մնում այնտեղ։

Այո՛, նախաձեռնությունը մեր ձեռքում էր, սակայն ինքներս էինք թույլ տալիս  մրցակցին արագ գրոհներով անընդհատ մեզ բռնել։ Այդպիսի հակագրոհներից մեկը 50-րդ րոպեին ավարտվեց գոլով մեր դարպասին։ Այն խփեց Մաքսիմ Սամորոդովը։ Նա պոկվեց իրեն հետապնդողից (опекун – խնամակալ), ապա, շրջապատված մեր հինգ պաշտպաններով, գնդակով կարուսել արեց և հստակ ուղարկեց այն ցանցի մեջ։  

Երեք րոպե անց հետևեց պատասխանը. Էդուարդ Սպերցյանը գլխով ընդունեց գնդակը, սահուն իջեցրեց ոտքին, սրընթաց վազքով հեռահար, սուր հարված հասցրեց։ Գնդակը, բիլիարդի գնդակի պես, ուղիղ թռավ դարպասի անկյունը։ Հերթական գլուխգործոցը։ Գոլը բառացիորեն պայթեցրեց հուսալքված տրիբունաները։

Այս մրցախաղում Սպերցյանը խաղը վարելու իր ոճով երբեմն ինձ նորից հիշեցնում էր «թռչող հոլանդացի» Յոհան Կրոյֆին (Կրուիֆապո): Լեգենդար հոլանդացու կողքին միշտ հանդես էին գալիս համաշխարհային կարգի ֆուտբոլիստներ, իսկ ահա Էդուարդին ներկայիս իրողություններում երբեմն պակասում են նույն մակարդակի թիմակիցները՝ նրա բոլոր գաղափարները խաղադաշտում կյանքի կոչելու համար:

Էդուարդը հասցնում էր ամենուր. նա հայտնվում էր պաշտպանության ձախ թևում՝ օգնելով Թիկնիզյանին, աջ թևում՝ զարգացնելով Սևիկյանի գրոհը, կենտրոնում՝ գնդակը նետում էր Ռանոսին կամ Դավիդյանին դեպի հակառակորդի  դարպասը։

Բացի այդ, Սպերցյանը «հոտի» և՛ առաջնորդն է, և՛ գլխավոր «գիշատիչը», և՛ թիմի ռմբարկուն։ Ղազախստանի դարպասին խփած գոլը նրա 12-րդ գոլն էր Հայաստանի հավաքականի կազմում։ Այս ցուցանիշով նա դուրս եկավ հաստատուն չորրորդ դիրք. առջևում միայն Հենրիխ Մխիթարյանն է 32 գոլով, Յուրա Մովսիսյանը և Գևորգ Ղազարյանն են, որոնք ունեն 14-ական անվրեպ հարված։

Հիշեցնեմ, որ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնությունն ավարտել է 13 գոլով և 16 արդյունավետ գոլային փոխանցումներով՝ զբաղեցնելով առաջին տեղը լիգայում «գոլ+փոխանցում» համակարգով։ Երկրորդ տարին անընդմեջ նա դարձավ Ռուսաստանի պրեմիեր լիգայի լավագույն գոլային փոխանցում կատարողը։ Բացի դրանից, նրա 16 արդյունավետ գոլային փոխանցումները Ռուսաստանի պրեմիեր լիգայի պատմական ռեկորդի կրկնությունն էին։ Նախկինում նման ցուցանիշներ նվաճել էին միայն երեք խաղացող։ Իսկ նրա փոխանցումների կուլտուրան... ինչպե՜ս է նա փափուկ աշխատում գնդակի հետ, ինչպե՜ս է հասկանում թիմակիցներին, սա միանգամից աչքի էր զարնում։ Նրա փոխանցումների մոտ 90 տոկոսը անվրեպ է։ Մակարդա՜կ։

Մի քանի տարի է՝ նրան համառորեն խնդրում են մի շարք արտասահմանյան ակումբներում հանդես գալ, բայց նա հավատարիմ է մնում «Կրասնոդարին», որի, ինչպես և Հայաստանի ազգային հավաքականի ավագն է։ Վերջին ժամանակներս 26-ամյա Էդուարդ Սպերցյանին (լրացավ հունիսի 7-ին), թախանձագին խնդրում են  կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում: Մարզական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ հայ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում լիգայի առաջատար ակումբները, այդ թվում՝ «Ալ-Ահլին»: Նրա աշխատավարձը այս հարուստ ակումբներում կարող է պատկառելի լինել, իսկ ֆուտբոլիստը “Transfermarkt”-ի պորտալի կողմից գնահատվում է 25 միլիոն եվրո: Սպերցյանի պայմանագիրը «ցուլերի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը, իսկ «Կրասնոդար» ֆուտբոլի ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) բաց կթողնի՞ իր ավագին՝ հայտնի կդառնա մոտ ժամանակներս:

Մոլդովայի հետ մրցախաղում, որը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է Հայաստանին մոտ դիրք, մեր թիմն ուներ ճնշող խաղային առավելություն, սակայն չկարողացավ այն իրացնել: Խաղադաշտում շատ վազվզոց ու իրարանցում էր, ոչ ավելին: Տեսանելի չէին մեր թիմի խաղի պատկերը, մարտավարական բազմազանությունը, մարզչական պատրաստությունները, գրոհների տրամաբանական ավարտը: Խաղացողներին պակասում էր վարպետությունը. նրանց հարվածները հիմնականում վրիպում էին՝ առանձնակի խնդիրներ չստեղծելով հյուրերի դարպասապահի համար: Մինչդեռ մոլդովացիները, «ավտոբուս» դնելով և ցածր բլոկով պաշտպանվելով, կտրուկ հակագրոհի անցան, թեև նույնպես առանց մեծ հաջողության։

Հաշիվը մրցախաղի 89-րդ րոպեին բացեց Արթուր Սերոբյանը։ Այդ գոլը նրա համար հավաքականի կազմում առաջինն էր։ Սակայն տանտերերին չհաջողվեց պահպանել առավելությունը։ Մոլդովացիները ամբողջ թիմով թափով գրոհի նետվեցին, և արդեն լրացուցիչ ժամանակի առաջին րոպեին (90+1') Վիկտոր Բոգաչուկին հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ 1։1։

Ըստ վիճակագրության տվյալների՝ այս խաղում գնդակի տիրապետումը 64 % էր 36 %-ի դիմաց՝ հօգուտ Հայաստանի: Զգալի էր մեր առավելությունը նաև դարպասին ուղղված հարվածների (23 : 7) և անկյունայինների (15 : 1) առումով:

Հայաստանի հավաքականում անկյունայինների փոխանցումը, ինչպես և «Կրասնոդարում», վստահված է Էդուարդ Սպերցյանին։ Բայց եթե Ռուսաստանի պրեմիեր լիգայում կրասնոդարցիների ստանդարտ հարվածները տուգանային հարվածների նման սպառնալիք են թաքցնում, ապա մեզանում դրանք ավարտվում են քաոսով և դիրքային թափի կորստով։ Հստակ մարտավարական և մարզչական պատրաստությունների բացակայությունը աչքի է զարնում «ցուլերի» խաղի համեմատ։

«Կրասնոդարը» առանձնանում է համակարգվածությամբ. թիմը չի սպասում հակառակորդի սխալներին, այլ ինքն է ստեղծում դրանք՝ բարձր ճնշման միջոցով: Չընդհատվող պտույտները, գնդակի արագ փոխանցումները մի գոտուց մյուսը բացում են գոտիներ վտանգավոր գրոհների համար: Անկասկած, կուբանցիների թիմի կառուցվածքը խիստ կախված է Սպերցյան-Կորդոբա շղթայից: Բացի դրանից, Ջոն Կորդոբայի մակարդակի ֆուտբոլիստ Հայաստանի հավաքականում պարզապես չկա, և նման հարձակվողին փոխարինող օբյեկտիվորեն չկա:

Հետխաղային մամուլի ասուլիսում Եղիշե Մելիքյանը, ըստ երևութին, արդեն սովորության համաձայն ինչ-որ բան մրթմրթաց անհաջողության, իր խաղացողների որակի պակասի մասին, իբր ընդհանուր առմամբ սխեման աշխատել է, պաշտպանությունում լավ են խաղացել, գրոհի մեջ ստեղծել են այնպիսի պահեր, ինչպես որ պլանավորել էին, և որ իր թիմը ճիշտ ուղու վրա է։

«Մենք լավ թիմ ունենք, ճիշտ ուղղության վրա ենք, և մեզ համբերություն է պետք... Բնավորություն կա, նվիրվածություն կա, կարգապահություն կա, թիմ կա, աշխատանք կա։ Մի քիչ որակ, մի քիչ որակ, բայց բացի որակը, եկեք ընդունենք, որ էսօր մեր բախտը չբերեց»,– իր փքուն ելույթը եզրափակեց Հայաստանի ազգային հավաքականի անհաջողակ խնամակալը։

Մելիքյանը «Վարպետը և Մարգարիտայի»  Ժորժ Բենգալսկու նման առայժմ ավելի շատ խոսում է, քան գործում։

Հայաստանի հավաքականի առաջին մրցախաղը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 մրցաշրջանի խմբային փուլում կանցկացվի սեպտեմբերի 25-ին Երևանում՝ Լատվիայի հավաքականի հետ։ Մեր ազգային հավաքականի հրաշագործ ապաքինման համար ժամանակը չափազանց քիչ է. երկու ամիս նման առաջադրանքի համար՝ մամլած ակնթարթներ են, ինչպես երգում էր Կոբզոնը։

Ասում են՝ անցատեղերում ձիերին չեն փոխում, բայց միգուցե կառապանին փոխարինել այնուամենայնիվ արժե։ Ակնհայտ է, որ Հայաստանի գլխավոր մարզչի աշխատանքը Մելիքյանի «հագով չէր»։ Ինչպես, ի դեպ, նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության համար, որն իր ապակառուցողական աշխատանքով ինքն իրեն նստեցրել է վառոդի տակառի վրա... Թեև ցանկության դեպքում կուպրի տակառի մեջ էլ կարելի է մի գդալ մեղր գտնել։

Մի բանում ես հաստատ համոզված եմ. վերջին բոլոր անհաջողություններից հետո հայկական ֆուտբոլին աղմկոտ փոփոխություններ են սպասում: Եվ Հայաստանի ֆեդերացիայի ղեկավար Արմեն Մելիքբեկյանին, ինչպես ԱՄՆ-ի հեռացող նախագահին, համարձակ կարելի է համարել «կաղացող բադ»՝ անհաջող թեկնածու:

Հենց նոր հայտնի դարձավ, որ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել։ Երկրպագուների և ամբողջ ֆուտբոլային հանրության համատեղ ջանքերը հաջողությամբ պսակվեցին։ Հայկական ֆուտբոլի գլխավոր կործանողներից մեկը առաջինը փախավ խորտակվող նավից։

Անհամբեր սպասում ենք, որ նրա հանցակիցները նույնպես՝ ՀՖՖ-ի նախագահ Արմեն Միլեքբեկյանն ու հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, կհետևեն նրան։ Այդ ժամանակ Հայաստանի համար վերջապես հնարավորություն կլինի վերածնելու ազգային ֆուտբոլը։

Ալեքսանդր Գրիգորյան, Երևան

Լուսանկարում՝

 

Գրոհում է  սրընթաց Էդուարդ Սպերցյանը

Հրանտ-Լեոն Ռանոսը գրոհում է Մոլդովայի հավաքականի դարպասի վրա

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում