Մեղադրանքը լրիվ սարքած, սուտ է, սարքած փուչիկ է. Գագիկ Ծառուկյան
ՆերքաղաքականՄեղադրանքը լրիվ սարքած, սուտ է, սարքած փուչիկ է, բան չկա։ Հարյուր տոկոս կապացուցվի։ Այս մասին ՔԿ-ից դատարան տեղափոխվելիս ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ գիշերը դատարան է ներկայացվել Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը։
ՔԿ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի, կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է, որ մեղադրանքներն աբսուրդային ու ծիծաղելի են։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

