«Փաստ». Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Պետական ինստիտուտները, մասնավորապես իրավապահ համակարգը իշխող ուժի անձնական գործիքի վերածելը ամենակարճ ճանապարհն է դեպի քաղաքական ինքնակործանում։ Այն գործընթացը, որը ներկայում իրականացվում է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ «գործեր կարելու», սեփականությունը զավթելու և քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու տեսքով, տիպիկ է այն վարչակարգերին, որոնք կորցրել են կառավարման ռացիոնալ ուղին և անցել են բռնաճնշումների ռելսերի։

Մեկ անձի հրամանով ամբողջ իրավապահ համակարգի մոբիլիզացումն ընդդեմ կոնկրետ գործչի, իրականում ոչ թե ուժի, այլ համակարգային վախի ու անելանելիության ցուցադրություն է։ Սակայն միջազգային փորձը հստակ հուշում է՝ իրավապահներին «դահիճի» դերում հանդես գալ ստիպող իշխանությունը հենց իր ձեռքով է սկսում իր իսկ կործանման հաշվարկը։

Նմանատիպ սցենարների պատմական օրինակները՝ Ֆիլիպինների Մարկոսի ռեժիմից մինչև Պերուի Ֆուխիմորիի կամ Ուկրաինայի Յանուկովիչի «ընտանիքի» իշխանավարումը, ապացուցում են մի պարզ իրողություն. դահիճները, որոնք այսօր կատարում են իշխանության «պատվերները» և «գործեր կարում» ընդդիմախոսների դեմ, երբեք հավատարիմ չեն մնում։ Այդ համակարգի գործիչները՝ քննիչները, դատախազները, դատավորները, չունեն սկզբունքներ, նրանք ծառայում են բացառապես ուժին։

Հենց իշխանությունը թուլանում է կամ քաղաքական կոնյունկտուրան փոխվում է, նույն այդ իրավապահներն առաջինն են դառնում նախկին «տերերի» դեմ ցուցմունք տվողները՝ սեփական կաշին փրկելու համար։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված այս արշավը ոչ միայն հարվածում է երկրի տնտեսական հեղինակությանն ու իրավական անվտանգությանը, այլև իշխանության համար ստեղծում է մի վտանգավոր բումերանգ։ Իրավապահ համակարգի անկախությունը ոչնչացնելով՝ իշխանությունը վերացնում է վաղվա օրվա իր սեփական անվտանգության միակ երաշխիքը։

Պատմությունը դաս չի տալիս նրանց, ովքեր կարծում են, թե օրենքը ոտնահարելով՝ հնարավոր է անվերջ պահպանել իշխանությունը, քանի որ վաղ թե ուշ այն նույն իրավական գործիքակազմը, որն օգտագործվում է Ծառուկյանի դեմ, հարվածելու է հենց հրահանգավորողներին, և այդ ժամանակ նրանց չեն օգնելու ո՛չ ինստիտուցիոնալ անհավատարմությունը և ո՛չ էլ այն նույն իրավապահները, որոնց այսօր սովորեցնում են կատարել ցանկացած անօրինական հրաման։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69355 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում