Թրամփը մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ավարտել ուկրաինական պատերազմը. The Telegraph
ՄիջազգայինԶելենսկիին թույլ չեն տա ելույթ ունենալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ խուսափելու համար Թրամփին զայրացնելուց։
«Զելենսկին վրդովված էր այն լուրից, որ չի մասնակցելու գագաթնաժողովի հիմնական ծրագրին և, ի տարբերություն նախորդ տարիների, հզոր ելույթ չի ունենալու ՆԱՏՕ-ի առաջնորդների առջև։ Ընդհակառակը, դաշինքը որոշել է ուշադրություն չդարձնել Զելենսկիին և ուկրաինական հարցին՝ վախենալով վրդովեցնել Թրամփին», - գրում է բրիտանական The Telegraph թերթը։
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը գագաթնաժողովում դեռ կխոսի Ուկրաինայի առաջնորդի հետ։
«Դոնալդ Թրամփը մտադիր է գագաթնաժողովում ավարտել պատերազմը և Զելենսկիի հետ կքննարկի, թե ինչպես հասնել դրան», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Ամեն ինչ պարզ է։ Ուկրաինան պետք է անջատվի Starlink արբանյակներից և դադարեցվի Կիևին հետախուզական տվյալներ մատակարարելը։ Սա լիովին բավարար կլինի, նույնիսկ առանց Զելենսկիից միկրոֆոնը հանելու։ Նա այս պատերազմում ամենակարևոր անձը չէ։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69352

