Գագիկ Ծառուկյանի դատական նիստը հետաձգվեց
Ներքաղաքական«Իրավունք»-ի լրագրող Նանա Սարգսյանի փոխանցմամբ՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ընդհատվեց դատական նիստը, որտեղ քննվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը: Նիստը կշարունակվի առավոտյան ժամը՝ 09:00-ին: Դատավորը Գարիկ Աբելյանն է։

