Կիևի մոտ` Վիշնևոյոյում զինամթերքի պահեստի պայթյունը գրեթե ոչնչացրել է հինգ փողոց. Ուկրաինական աղբյուր (Տեսանյութ)
ՄիջազգայինԿիևի մարզի Վիշնևո քաղաքի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունը գրեթե ոչնչացրել է հինգ փողոց, հայտնում է Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի։
Նրա խոսքով՝ տասնյակ շենքեր են վնասվել, հրդեհներն ու պայթյունները շարունակվում են։
Ծխի առատության պատճառով օդի որակը հնգապատիկ վատթարացել է։ Բնակիչներին կոչ է արվում փակ պահել պատուհանները և հետևել մասնագետների առաջարկություններին։
Telegram-ի մի քանի ալիքներ նշում են, որ պահեստներում կարող էին լինել կասետային ռումբեր և արկեր՝ աղքատացված ուրան-238 միջուկներով։
Ինչպես ցույց են տալիս կադրերը, զինապահեստում տեղի ունեցող հրթիռաներն ինքնաարձակումից հետո խոցում են հարեւանությամբ գտնվող բնակելի հատվածը:
Ամբողջ խնդիրն այն է, որ նման վտանգավոր օբյեկտը տեղակայվել է մարդկանց անմիջական հարեւանությամբ:
Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=344226&l=am

