«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել

Այսօր Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում ենադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպման ընթացքում խիստ բողոք է արտահայտվել այն կապակցությամբ, որ հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում տեղակայված SOCAR-ի բենզալցակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, և ռուսական կողմին հանձնվել է համապատասխան նոտա։

Հանդիպմանը հիշեցվել է, որ նշված անօդաչուի հարձակումը առաջին դեպքը չէ. ավելի վաղ Ուկրաինայում SOCAR-ի օբյեկտները, այդ թվում՝ գազաբաշխիչ կոմպրեսորային կայանը և Օդեսայի նավթաբազան, նույնպես ենթարկվել են ռազմական հարվածների և ռազմական գործողությունների այլ կործանարար հետևանքների, ինչի արդյունքում պատճառվել է զգալի նյութական վնաս, իսկ ընկերության աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ։

Հայտարարվել է, որ, չնայած բազմակի նախազգուշացումներին, նման դեպքերի շարունակությունը վկայում է հարձակումների նպատակաուղղված բնույթի մասին։

Հանդիպմանը ուշադրություն է հրավիրվել նաև մի քանի ավիահարվածների վրա, որոնց արդյունքում վնասվել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան և Խարկով քաղաքում պատվո հյուպատոսության շենքերը։ Ընդգծվել է Վիեննայի կոնվենցիաներին համապատասխան դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների շենքերի պաշտպանության պարտավորությունների խիստ պահպանման կարևորությունը։

Ռուսական կողմին կոչ է արվել համակողմանի հետաքննություն անցկացնել նշված բոլոր փաստերի վերաբերյալ, համապատասխան պարզաբանումներ տալ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև պահպանել քաղաքացիական օբյեկտների և դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորությունները։

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության