«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԴՕԿ-ը միակ ուժն էր, որը հրապարակայնորեն մերժեց թե՛ նախկին իշխանություններին, թե՛ գործող իշխանությանը

Տեսանյութեր

Սահմանադրական Դատարանի որոշումը կարող է ավարտել կոնկրետ դատական վարույթը, բայց չի կարող ինքնին վերացնել այն հանրային և իրավական հարցերը, որոնք առաջացել են ընտրական գործընթացի վերաբերյալ։ Մեր գնահատմամբ՝ ընտրությունների օրինականության շուրջ բարձրացված հիմնարար հարցերը շարունակում են մնալ հանրային քննարկման առարկա,-այսօր «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում անդրադառնալով ՍԴ որոշմանը եւ դրա հետեւանքներին, ասաց «Իրավունք» թերթի եւ համանուն կայքէջի բազմահազար հետեւորդների սերն ու վստահությունը վայելող, աղմկահարույց գործերով իրավապաշտպան, ՍԴ-ում իրավաբանության մաստեր-կլասով առանձնացող, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ Լեվոն Բաղդասարյանը.

-Պարոն Բաղդասարյան, Ձեր գնահատմամբ՝ նախընտրական քարոզարշավն արդյո՞ք եղել է հավասար մրցակցային պայմաններում։

- Ո՛չ։ Մեր գնահատմամբ՝ վարչական ռեսուրսի կիրառման, ընտրողների վրա ապօրինի ազդեցության և ընտրակաշառքի լայնածավալ կիրառման մասին հրապարակային տեղեկությունները լրջորեն կասկածի տակ են դնում մրցակցության հավասար պայմանների ապահովվածությունը։

-  Դուք պնդում եք, որ այդ ամենի հետևանքով ԴՕԿ կուսակցությունն է ամենաշատը տուժել։ Ինչո՞ւ։

- ԴՕԿ կուսակցությունը միակ քաղաքական ուժն էր, որը հրապարակայնորեն մերժեց թե՛ նախկին իշխանություններին, թե՛ գործող իշխանությանը։ Մենք հանդես եկանք ինքնուրույն օրակարգով և չներգրավվեցինք որևէ բևեռում։ Մեր գնահատմամբ՝ այդ հանգամանքն է պատճառներից մեկը, որ ընտրական գործընթացի խախտումները հատկապես անդրադարձան մեր քաղաքական ուժի արդյունքների վրա։

Վարչապետը ընտրություններից հետո հայտարարեց, որ ընտրակաշառքը ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

- Եթե երկրի վարչապետը հրապարակայնորեն ասում է, որ ընտրակաշառքն ազդել է ընտրությունների արդյունքների վրա, ապա նման հայտարարությունը պետք է ստանա իրավական գնահատական։ Ժողովրդավարական պետությունում նման հայտարարությունները չեն կարող մնալ առանց իրավական արձագանքի։

Հ. Գ. Հայտնի իրավապաշտպանի բացառիկ զրույցին կարող եք ծանոթանալ այցելելով «Իրավունք TV»-ի յութուբյան ալիք, ինչպես նաեւ կարդալ տեքստային տարբերակը «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում։ 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը