«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին

Միջազգային

Թեհրանի հարյուր հազարավոր բնակիչներ հուլիսի 6-ին դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հուղարկավորության երթին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրի իշխանությունների գնահատմամբ՝ զանգվածային երթին ակնկալվում է 15-ից 20 միլիոն մարդու մասնակցություն։ Դագաղները Դամավանդ մայրուղուց կտեղափոխվեն կենտրոնական Էնգելաբ փողոցով մինչև Ազադի հրապարակ։ Երթուղին կկազմի մոտ 15 կիլոմետր։

Իրանական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութեր, որտեղ երևում են մարդկանցով լված Թեհրանի փողոցները։ Մարդկանց մեծաքանակ բազմության միջով անցնում է Ալի Խամենեիի աճյունը տեղափոխող մեքենան։

Իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը «Արմենպրես»-ին է փոխանցել լուսանկարներ Թեհրանի փողոցներից։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունները մեկնարկել են հուլիսի 3-ից ու կշարունակվեն մինչև հուլիսի 8-ը։

Հրաժեշտի արարողությանը ներկա են գտնվել աշխարհի շուրջ 30 երկրի առաջնորդներ։ Հուլիսի 3-ին Թեհրանի Մոսալլահ մզկիթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը: Այլ օտարերկրա առաջնորդների շարքում են Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, Ղազախստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը և այլոք։

Թաղման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։

Նշենք, որ հիշատակի արարողություններին ներկա են Ալի Խամենեիի երեք որդիները՝ Մոստաֆա, Մեյսամ և Մասուդ Խամենեիները, սակայն մինչև այս պահը որևէ միջոցառմանը չի երևացել նրա մյուս որդին՝ Իրանի ներկայիս գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան