Ուկրաինայում սպասում են ռուսական հերթական մասշտաբային հարձակմանը
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրներն անհանգստացած հայտնում են, որ ռուսական բանակն ավարտել է Արևմտյան Ուկրաինայի վրա զանգվածային հարվածի նախապատրաստական աշխատանքները: Ըստ աղբյուրների, մոտակա 48 ժամվա ընթացքում սպասվում է զանգվածային հարձակում։ Ուկրաինական մոնիթորինգի ռեսուրսների տվյալներով՝ հիմնական թիրախն էներգետիկան է։
Հարվածի առաջնահերթ թիրախներն են Լվովի մարզը և Ուկրաինայի բոլոր արևմտյան շրջանները։
Ռուսաստանը Օլենյա և Էնգելսի օդանավակայաններում տեղակայել է ևս վեց Տու-95ՄՍ ինքնաթիռ։
Ընդհանուր առմամբ արդեն կենտրոնացված է 11 ռազմավարական ռմբակոծիչ։
Հնարավոր է, որ ներգրավված լինեն հետևյալները՝
10-11 Տու-95ՄՍ,
3 Տու-160,
Մոտավորապես 800-1000 հարձակողական անօդաչու թռչող սարքեր,
Վեց ՄիԳ-31Կ կործանիչներ՝ «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69301

