ՆԱՏՕ-ի հավերժ գոյատևման երաշխիք չկա. Ստոլտենբերգ
ՄիջազգայինՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն այն կարծիքն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի հավերժ գոյատևման երաշխիք չկա։
ՆԱՏՕ-ի անդամները պետք է ավելի շուտ սկսեին ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանության մեջ։ Այժմ երկրները «ավելի լավ է կենտրոնանան անհապաղ անհրաժեշտ միջոցառումների վրա»։
Հասկանալի է, աշխարհում ոչ մի բան հավերժ չի լինում, առավել եւս` ռազմական դաշինքները:
Բայց այն, որ ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը, որ քաջածանոթ է ներկա վիճակից, նման մտքեր է հայտնում Դաշինքի սպասվող գագաթաժողովից առաջ, հետաքրքիր է:

