Բրիտանիայի ՊՆ-ի գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել են աղբավայրում. Daily Express
ՄիջազգայինԲրիտանիայի պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել են քաղաքային աղբավայրում, հաղորդում է Daily Express-ը։
Դրանք պարունակում էին զինվորական անձնակազմի անձնական տվյալներ, կոչումներ, զենքի պահեստավորման տեղեկատվություն և պահակախմբի հերթափոխի ժամանակացույց։
Փաստաթոթերը հայտնաբերվել են Հյուսիսային Յորքշիրի աղբանոցում՝ երկրի ամենամեծ բազայի մոտ, որտեղ տեղակայված է 13 000 թվաքանակով անձնակազմ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Բրիտանիայում փաստաթղթերի պահպանման հետ կապված խնդիրներ են առաջանում։ Օրինակ՝ 2021 թվականին բրիտանացի դիվանագետ Անգուս Լեփսլին կորցրել է Քաբուլում հատուկ նշանակության ուժերի տեղակայման մասին նկարագրող փաստաթղթեր։ Դրանք հայտնաբերվել են Քենթի ավտոբուսի կանգառում։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69298

