Շրջադարձային կետ մեծ պատերազմում կամ ինչը ստիպեց Թրամփի` զանգահարել Պուտինին

Վերլուծություն

Անցած գիշեր կայացած Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի հետ կապված պաշտոնական մեկնաբանություններում երկու առանցքային դետալ էր նշված, որը, սակայն, մի տեսակ աննկատ մնաց:

Առաջինը. զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այսինքն Թրամփը, ով նշում է ԱՄՆ-ի հոբելյանական տարեդարձը, որի հետ կապված «քիթ սրբելու ժամանակ չունի», հարկ համարեց այս հոբելյանական օրվա 1.5 ժամը հատկացնել Պուտինին: Սա նշանակում է, որ այդ զրույցը Թրամփի համար չափազանց կարեւոր էր:

Ի՞նչ ուներ Թրամփն այդպես շտապելու համար: Երեւի չսխալվենք` ենթադրելով. Անկարայում հուլիսի 7-ից 8-ը պետք է կայանա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որտեղ կարող են ճակատագրական հարցեր լուծվել: Այդ թվում` ԱՄՆ-ի եւ Դաշինքի հարաբերությունների խնդիրը: Թրամփը Անկարա է մեկնում վաղը: Այսինքն արդեն այսօր պետք է քրկար-բարակ քննարկումներ ունենա թիմի հետ ու գանգի վերջնական որոշումների: Թերեւս շատ է կարեւորել այդ որոշումների համար նաեւ Պուտինի հետ զրուցելը:

Բայց ինչո՞ւ վերջին պահին, ավելի շուտ չէ՞ր կարող խոսել` ԱՄՆ-ի Անկախության օրվան չթողնելով: Թերեւս այն իրադարձությունը, որը տեղի ունեցավ դրա նախօրդ օրը, Թրամփի համար այլ ժամկետ չէր թողնում:

Ահա այստեղ գանք հեռախոսազրույցի երկրորդ կարեւոր մտքին: Ուշակովի խոսքով` «Պուտինը ներկայացրել է իրական իրավիճակը մարտադաշտում, որտեղ ռուսական ուժերը առաջ են շարժվում ամբողջ առաջնագծի երկայնքով»։ Ապա հաջորդել է ուկրաինական թեմայով քննարկումները եւ Թրամփի մի շարք առանցքային մտքերը:

Հիշեցնենք, հեռախոսազրույցից մեկ օր առաջ Պուտինը հայտարարեց Կոնստանտինովկայի գրավման մասին, ինչը հաստատում են նաեւ օբյեկտիվ հսկողության աղբյուրները: Իսկ Կոնստանտինովկան, ընդգծենք, մեծությանբ երկրորդ քաղաքն է Մարիուպոլիս հետո, որը ռուսական ուժերը գրավեցին մարտերով, ընդ որում, համեմատաբար կարճ ժամանակահատվածում: Եվ այն, որ հենց այդ փոստը կարող էր Թրամփի համար պատճառ դառնալ` մինչ Անկարա մեկնեը շատ արագ Պուտինի հետ խոսելու եւ, միգուցե, շատ ծրագրեր արմատապես փոխելու համար, ենթադրելի է:

Ի՞նչ պատկեր էր մինչ այս:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին արևմտյան և ուկրաինական լրատվամիջոցները լցված էին «ճակատում գրեթե արմատական բեկման» մասին նույնական պատմություններով: Այս ակնհայտորեն քարոզչական արշավը, որի հիմքում դրված էին ռուսական տարածքներին ուղղված ուկրաինական մեկը տաս ներկայացվող հարվածները, ակնհայտոներ ուղղված են որոշակի թիրախի՝ ԱՄՆ նախագահին:

Ընդհանուր տեղեկատվական արշավը կառուցված է դասական քաղաքական լոբբինգի օրենքների համաձայն: Թրամփը, որը հայտնի է իր գործնական մոտեցմամբ, չի սիրում ներդրումներ կատարել այնպիսի նախագծերում, որոնք շահաբաժիններ չեն բերում: Եվ որպեսզի Վաշինգտոնը բացի նոր զենքի փաթեթներ, Կիևը և նրա եվրոպական գործընկերները պետք է ցուցադրեն իրենց «ապրանքները»: Այսինքն՝ համոզեն Սպիտակ տանը, որ Ուկրաինայի զինված ուժերը բառացիորեն մեկ քայլ հեռու են ռազմավարական առաջընթացից, և որ վերջնական հարձակման համար անհրաժեշտ է միայն ավելի շատ ամերիկյան սարքավորումներ:

Նմանատիպ սցենար արդեն դիտարկվել է, օրինակ, վերջերս Եվրոպայում կայացած G7 գագաթնաժողովից առաջ: Այնուհետև, գագաթնաժողովի նախօրեին, Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակում իրականացվեց: Որոշակի թիրախներ, իհարկե, խոցվեցին. այլկ բան չէր կարող լինել: Բայց այդ ամենն այնպիսի ճոխությամբ հրամցվեց, որ դրա տակ ցուցադրական նպատակը տեսնելը դժվար չէր՝ ստեղծել սենսացիոն նորություն, ցույց տալ Ռուսաստանի թիկունքի խոցելիությունը և ապացուցել կասկածողներին, որ Կիևը «ունակ է հակամարտությունը տեղափոխել օտար տարածք»:

Արևմտյան մամուլի վերնագրերը իրենց գործն արեցին։ Վերջին շաբաթներին եվրոպական մայրաքաղաքներում գրեթե տոնական տրամադրություն է տիրել։ G7 գագաթնաժողովից հետո քաղաքական գործիչները մեկը մյուսի հետևից սկսեցին խոսել Թրամփի «դիրքորոշման փոփոխության» մասին։ Առավեկ եւս, երբ հաջորդեց պետքարտուղարի խոսքը, թե Ալյասկայում ոչ մի բան էլ չեն պայմանավորվել:

Մոտալուտ «շրջադարձային կետի» մասին բարձրաձայն հայտարարությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անհրաժեշտ օրակարգ են։ Այսինքն, պետք է Թրամփին վերջնականապես համոզել, որ առանց իրեն էլ Եվրոպան ի զորու է Ուկրաինային հասցնել պատորազմում հաղթական ավարտին, եւ եթե Թրամփն ուկրաինամետ, այն է` եվրոպայամետ եւ ՆԱՏՕ-ամետ դիրքերում չմնա, ապա կարող է զրկվել «արջի մորթու» հետպատերազմական բաժանումից:

Միայն թե մի «փոքր» խնդիր կա` «արջը դեռ սպանված չէ»: Ավելին, հաշվի առնելով ռազմաճակատային իրողությունները, իրականում լավ էլ մռնչում է: Ահա հենց այդ մռնչյունն էլ Պուտինը նախօրեին մատուցեց Թրամփին` Կոնստանտինովկայի տեսքով, որին զուգահեռ ռուսները գրավեցին տասնյակ կարեւոր այլ բնակավայրեր եւս: Այսինքն, եվրոպայի հրամցրած պատմությունների փոխարեն, թե Թրամփ ջան, հիմա տես, թե ուկրաինական բանակն ինչեր է ԱՆԵԼՈՒ, Մոսկվան հրամցրեց այլ տարբերակ` տեսա՞ր, թե ինչ ԱՐԵՑԻՆՔ:

Այսպիսով, տեղեկատվական արշավի կազմակերպիչների համար գլխավորը «արագ հաղթանակի» պատրանքը պահպանելն էր մինչև Անկարայում վերջնական հռչակագրի ստորագրումը և Թրամփի կողմից նոր ռազմական պայմանագրերի հաստատումը։ Սակայն Կոնստանտինովկայի գրավումը հենց դա փոխեց:

Արդյունքում, Թրամփը շատ լուրջ պատճառ ստացավ նորից իր հետագա ծրագրերի մասին մտածելու համար: Եվ դրա առաջին քայլը դարձավ անմիջապես Պուտինի հետ կապի դուրս գալն ու անձամբ նրանից լսելը, թե իրականում ռազմաճակատներում ինչ է կատարվում: Ու, երեւի այդ պատմությունն այնքան նրան դուր եկավ, որ ակամա հիշեց, թե ժամանակին ինչ հաճույքով էր Էրմիտաժ այցելում:

Այսպիսով, տեսնենք, թե հիմա ինչ ընթացք է ստանալու ՆԱՏՕ-ի գագաթաժողովը:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69296 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում