«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չես կարող դու մեկից մեծացնես կախվածությունդ, տնտեսությունդ դարձնես կախյալ ու հետո խոսես անկախության մասին. Բաբկեն Պիպոյան

Հանդիպում

Երբ շատերը մեղադրում են Հայաստանի իշխանություններին Ռուսաստանի դեմ քայլերի համար, ես մի բան էի առաջարկում, եկեք տեսնենք՝ այս իշխանութունը Ռուսաստանից կախվածությունը մեծացրե՞լ է, թե՞ փոքրացրել։ Չես կարող դու մեկից մեծացնես կախվածությունդ, տնտեսությունդ դարձնես կախյալ ու հետո խոսես անկախության մասին»,-անդրադառնալով ՌԴ տնտեսությունից անմիջական կախվածությանը, նման դիտարկում է անում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը.

- Երբ մասնագիտական մոտեցում պահանջող ոլորտում ոչ մասնագիտական քայլեր են անում, արդյունքն այս պետք է լինի. Մոտավորապես նույն բանն է, որ մարդն ինժեներ չլինի ու որոշի ռոբոտ սարքել, կարա՞։ Իհարկե, չի կարա։ Իրենց թվում  է, որ ագրարային քաղաքականությունը կարող են վարել իրենց տրամաբանությամբ։ Պետության համար բարձր եկամտաբերություն ու ցածր եկամտաբերություն ունեցող ուղղություններտը չեն կարող տարանջատված չլինել, մինչդեռ մեզ մոտ տարանջատված չեն։  Պետությունը պետք է որոշի, թե որ ուղղությունն է զարգացնում, և ըստ այդմ, մշակի պետական ծրագրերը։Ենթադրենք, որոշում են զարգացնել գինեգործությունը, հետևաբար մեր խաղողի այգիները պետք է դառնան գյուղատնտեսական ծրագրերի մաս։ Եթե որոշել ենք, որ մեզ համար առաջնայինը ոչ թե գինեգործությունն է, այլ պարենային ապահովությունը, ուրեմն պետական ծրագրերը պետք է ուղղված լինեն ցորենի մշակությանը։ Այսինքն, պետք է ունենանք ռազմավարություն ու առաջնահերթույուններ, հա, թղթի վրա, ինչ-որ բան գրել-դրել են, բայց այդ գրածը դեռ պիտի հասկանան, չէ՞:  Այս պահին պետության ագրարային քաղաքականության բացակայության հետևանքով հիմնական տուժողը գյուղացին է, իսկ ոլորտում բարձիթողի վիճակը հենց դրա հետևանք է։ Հիմա երբ Հայաստանում աճեցված ծաղիկները, պտուղ-բանջարեղենը, միրգը, ձուկը հայտնվել են ռուսական սահմանափակումների ներքո, տարատեսակ խոսակցություններ կան, որ դրանք հարևան երկրների միջոցով հասնում են ռուսական շուկա՝ տվյալ երկրի արտադրանքի անվան տակ։ Արդյունքում ուրիշներն ավելի մեծ օգուտներ են ստանում, դրանից, քան հայ գյուղացին ու ֆերմերը։ Այս պարագայում տեղափոխման ծախսերն ավելանում են, արդյունքում հայ գյուղացուց ապրանքն առնում են ավելի էժան, որպեսզի կարողանան մրցունակ գնով վաճառել։ Էլի եմ կրկնում, ագրարային քաղաքականություն չի կարելի չունենալ, չի կարելի բիզնեսին ասել, չեք համապատասխանում ստանդարտներին։ Իսկ դուք ի՞նչ եք արել որպես պետություն, որ բիզնեսը ստանդարտին համապատասխանի։ Երբ փորձ են անում խնդիրները նեկայացնել ոչ քաղաքական լույսի ներքո ու նշում են, բա գիտե՞ք, կարանտին վնասատու կա, անվտանգության հարցեր կան, հիշեցնեմ, երբ մենք հայտարարում էինք, որ վնասատուների դեմ պետք է պայքարել, ո՞ւր էին, թե հույսները միշտ պետք է դնեն դիմացի կողմի բարեհաճության վրա։ Կարանտին վնասատուի առկայությունը գյուղացու ու ֆերմերի մեղքը չի։ Էլի եմ կրկնում, երբ դանակը ոսկորին է հասնում, միշտ կարելի է ինչ-որ բաներ անել, լուծում գտնել։ Բայց որևէ տնտեսական ազդակ, լծակ չպետք է բերի նրան, որ մենք Հայաստանի համար շատ կարևոր ստրատեգիական որոշումներում զիջումների գնանք։ Դրա համար մենք պետք է ոչ թե պաթոսով հայտարարել, ոչինչ մենք սա էլ կհաղթահարենք, այլ իրական քայլեր պետք է անեն, որը չի արվում։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը