Ռուսական ուժերը շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Խարկովի արեւելյան ճակատում (Քարտեզ)
ՄիջազգայինԻնչպես ավելի վաղ տեղեկացրել ենք (https://iravunk.com/?p=344098&l=am), Ռուսական բանակը խոշոր օպերացիա է իրականացնում Խարկովի արեւելյան ճակատում` Վելիկիյ Բուրլուկի ուղղությամբ: Նաեւ, որ այդ օպերացիայի ներկա փուլում իրականացվելու է շրջապատող հարված Ուկրաինսկոե բնակավայրից Բելիյ Կոկոդեզ հանգուցային նշանակության քաղաքի թիկունք:
Եվ ահա, հայտնի դարձավ, որ այդ հարվածը հասցված է. ռուսական ուժերը խորը ճեղքումով (Քարտեզում) դուրս են եկել Բելիյ Կոկոդեզի հարավայի թիկունք, այն դեպքում, երը երկու-երեք օր առաջ դուրս էին եկել այդ քաղաքի հյուսիսային արվարձաններ: Այդ ճեղքման արդյունքում ռուսական ուժերը մտել են Յուրչենկովո բնակավայր, որն ապահովում է Բելիյ Կոկոդեզի անպաշտպան թիկունքը:
Միաժամանակ այս հարվածի արդյունքում ռուսական ուժերը շրջապատել են Յուրչենկովո - Զեմլյանոյ Յար գծից արեւելք գտնվող ուկրաինական ուժերին:
Եվ հիշեցնենք` Վելիկիյ Բուրլուկի գոտին ունի մոտավորապես նույն մասշտաբը, ինչ Դոնեցքում այս պահին ուկրաինական վերահսկողության տակ գտնվող գոտին:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69282

