ՈՒՐԱԽ ԵՎ  ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ.ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԼԵԳԵՆԴԱՐ ԱՐՏԻՍՏ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 96-ԱՄՅԱԿԸ

Մշակութային

 Հուլիսի 4-ը, հայ նշանավոր դերասան, թատրոնի և կինոյի մեծ կատակերգու, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, մեծ հայ ՄՀԵՐ /ՖՐՈՒՆԶԻԿ /ՄԿՐՏՉՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 96 տարեկան։ Նրա հարազատ Գյումրիում նշվեց ծննդյան օրը։ Iravunk.com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Գյումրիի Մհեր Մկրտչյանի անվան հուշատուն թանգարանի աշխատակիցները, տնօրեն Շողիկ Մելքոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև մեծ արտիստի երկրպագուներ, դերասաններ, հյուրեր, ծաղիկներ խոնարհեցին լեգենդար արտիստի հուշարձանին, որը գտնվում է նրա հարազատ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դիմաց։ Այնուհետև լեգենդար արտիստի անվան թանգարանում կայացավ թաշկինակի ցուցադրություն։

Թանգարանի տնօրեն տիկին ՇՈՂԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց. «Այս թաշկինակը ունի շատ հետաքրքիր պատմություն։ Տարիներ առաջ, 2007 թվականին Ֆրունզիկի թոռնուհին այցելեց մեր թանգարան ու նվիրեց պապիկի  բաճկոնը, մենք այդ բաճկոնի գրպանից գտել ենք նրա թաշկինակը, որը լուռ վկան է եղել նրա ապրած կյանքի վերջին օրերի, լացի ու ծիծաղի։ Նշեմ, որ ամեն տարի լեգենդար արտիստի ծննդյան օրը, մեր թանգարան է այցելում Մհեր Մկրտչյան անուն֊ ազգանունը կրող այցելու, այսօր նա կրկին ավանդույթը չի խախտել, եկել է իր երեք զավակների հետ միասին, նա բոլորին օրինակ է ծառայում, ծանոթացնում լեգենդար արտիստի կենսագրությանը։ Թանգարանում պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։ Ինչպես նշեցի, 2007֊ին թանգարանում կայացավ Մհեր Մկրտչյանի թոռնուհու Իռեն Տերտերյանի կողմից թանգարանին շուրջ 1500 նոր ցուցանմուշների հանձնման արարողությունը։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևները, նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, անձնական իրեր։ Պատմեմ նաև հետաքրքիր պատմություններ կապված Ֆրունզիկի հետ։ Ֆրունզիկն ընդհանրապես անձնագիր չէր կրում իր հետ, իսկ եղածն էլ հաճախ կորցնում էր։ Մի օր, երբ նրան հարցնում են, թե ինչպես է առանց փաստաթղթերի ճամփորդում կամ շրջում, նա կատակով ու իրեն հատուկ միամտությամբ պատասխանում է.

- Ինձ անձնագիր պետք չէ, ինձ ամենուր ճանաչում են։ Ես, որ մոտենում եմ պատուհանին, ինձ տեսնում են ու անմիջապես տալիս են տոմսը։ Ու դա բացարձակ ճշմարտություն էր։ Ողջ Խորհրդային Միությունում նրան ճանաչում էին դեմքով ու ձայնով։ Մի անգամ էլ նույնիսկ անձնագրի փոխարեն փորձել է իր լուսանկարը ներկայացնել ու դա անցել է։ Մեկայլ հայտնի դեպք է տեղի ունեցել Սոչիում, որը մեզ պատմեց թանգարանի էքսկուրսավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՅՎԱԶՅԱՆԸ.

- Ֆրունզիկին տեղի երկրպագուները մեքենա են նվիրում։ Սակայն, հաջորդ օրը մեքենան անհետանում է, այն գողանում են։ Երբ տեղի քրեական հեղինակությունները տեղեկանում են, որ գողացված մեքենան պատկանում է հենց սիրված, ականավոր դերասան Մհեր Մկրտչյանին, նրանք անմիջապես   վերադարձնում են մեքենան, սերտորեն լվացված ու փայլեցված վիճակում, մեքենայի բեռնախցիկում էլ բերնեբերան լցնում են թանկարժեք խմիչքներ, մրգեր ու նամակ, որտեղ ներողություն էին խնդրում «վրիպակի» համար, նշելով, որ  չգիտեին, թե ում է պատկանում մեքենան։ Ուրախ և տխուր մարդը, այսպես էին բնորոշում լեգենդար արտիստին,ով խաղացել է «Կովկասի գերուհին», «Միմինո», «Նվագախմբի տղաները» և այլ ֆիլմերում, տաղանդաշատ արտիստին բոլորն են ճանաչում ու սիրում ու երբեք չեն մոռանում։ Վերջում տիկին Շողիկը նշեց.

«Ինչպես տեսնում եք, թանգարանում այցելուների հոսքը բավականին մեծ է, հատկապես այս օրը ծննդյան օրը շատ են գալիս այցելուներ, նրա արվեստի  երկրպագուներ , թեպետ մյուս օրերին ևս գալիս են, թե արտերկրից, թե մեր երկրի տարբեր շրջաններից։ Բոլորն են ցանկանում տեսնել, դիպչել այն իրերին, որը պատկանել է   լեգենդար արտիստին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում