Ես հայրենացավի գրող եմ. Իրինա Արամյան

Մշակութային

Տրվելով քաղաքական եւ սոցիալական մերօրյա խնդիրներին` կարծես մշակույթն ու այն իրական ստեղծողները մնում են ստվերում: Ավաղ, ժամանակները չեն խնայում նույնիսկ ստեղծագործող մարդուն: Սակայն, երբեք եւ ոչինչ չի կարող կանգնեցնել գրելու, նկարելու եւ ներկայացնելու անթաքույց մղումը:

«Իրավունք»-ի զրուցակիցը ՀՄԳՄ վարչության անդամ, Ամերիկայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Կալիֆորնիայի գրողների միության անդամ ԻՐԻՆԱ ԱՐԱՄՅԱՆՆ է, որը բազում ստեղծագործությունների եւ գրքերի հեղինակ է: Մարդ, որը գրում է, զգում, մտածում, ապրում ու փոխանցում զգացածն ընթերցողին, սակայն այդ մասին խոսելուց առավել քան համեստ է:

«ՀԱՃԱԽ ԵՄ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ՏԱՆՈՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ՄԻՋԵՎ»

Ինչպե՞ս սկսվեց Ձեր գրական ճանապարհը։

Գրական ճանապարհս սկսվեց շատ ուշացած… Արտակը՝ տղաս, տպագրել տվեց առաջին գիրքս։

Ո՞րն է եղել Ձեր առաջին ստեղծագործությունը, եւ ինչո՞ւ հենց դա։

Առաջին ստեղծագործությունս մայրական կողմի պապիկիս էր նվիրված, գրել եմ յոթ տարեկանում։ Պապիկս մահացավ, երբ ես հինգ տարեկան էի… Նրա նվիրած խաղալիքները հիշում եմ գույներով։

Ձեր ստեղծագործություններում կա՞ն իրական մարդկանց կամ իրական դեպքերի ազդեցություններ։

Իհարկե, ազդեցությունները շատ են, մանավանդ այս Սոդոմ-Գոմորի մեջ…

Երբեւէ Ձեր անձնականի մասին գրե՞լ եք:

Ես հաճախ եմ զուգահեռներ տանում հիշողության եւ ներկայի միջեւ ու դա անում եմ՝ անձնականիս հենքի վրա։ Ավարտեցի իմ կյանքի ամենալուսավոր մարդու՝ ամուսնուս նվիրված հուշաշարը։ Մի քանի օրից կհանձնեմ տպագրության։

Ո՞ր թեմաներն են Ձեզ ամենաշատը հետաքրքրում` որպես գրող։

Ես հայրենացավի գրող եմ։

«ՉԿԱ ԱՅԴ ԱՆԱՉԱՌ ՔՆՆԱԴԱՏԸ, ՈՐԸ ԿՄՏՆԻ ԵՐԱԿՆ ՈՒ ԿՀԱՍԿԱՆԱ՝ ՈՐՏԵՂ Է ՀՈՒՆԸ ՓՈԽՎԵԼ…»

Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը։

Քննադատությանը վերաբերվում եմ ըմբռնումով, բայց այսօր չկա այդ անաչառ քննադատը, որը կմտնի երակն ու կհասկանա՝ որտեղ է հունը փոխվել…

Ի՞նչ դեր ունի գրականությունը ժամանակակից հասարակության մեջ։

— Ոչ մի դեր չունի, որովհետեւ ֆարսը ե՛ւ գրականության մեջ է շատ, ե՛ւ` հասարակության:

Եթե կարողանայիք մեկ գիրք թողնել, որպես Ձեր ամբողջ ստեղծագործության խորհրդանիշ, ո՞րը կլիներ։

Ամուսնուս նվիրվածը։ Շատ անկեղծ է, բաց…

Երբեւէ գրե՞լ եք մի ստեղծագործություն, որը միայն մեկ մարդու համար է եղել։

Այո, մի աղջիկ իր արատավոր սիրո մասին պատմեց, խնդրեց, որ չափածո մի բան գրեմ։ Գրեցի… Սեւագիրը պատռեցի։

Կա՞ ստեղծագործություն, որը չեք համարձակվել հրապարակել։

Ես առաջին հերթին ինձ հետ պետք է ներդաշնակ լինեմ, եթե համարձակվել եմ գրել՝ ուրիշ խնդիր չկա։

Այժմ ի՞նչ ստեղծագործության վրա եք աշխատում:

Նոր եմ ավարտել գիրքը… Հիմա ներսս դատարկ է, բայց կարող է րոպե անց՝ ծնվի գիրը:

«ԱՐՏԱԿԻՍ ԽՈՍՔԸ ԼԱԿՈՆԻԿ Է, ԱԶԴՈՒ, ՄԵԽԸ ԽՓԵԼՈՒ ՏԵՂԸ ԳԻՏԻ»

Տիկին Արամյան, մինչ այս պահը քանի՞ տպագրված գիրք ունեք:

— Մինչ այս պահը երեք գրքի հեղինակ եմ: Տպագրվել եմ բազմաթիվ համահեղինակային գրքերում, ռուսալեզու գրքերում, որոնք տպագրվել են Ռուսաստանի գրողների միության նախաձեռնությամբ: Այս պահին՝ երեք գիրք կա սեղանիս՝ պատրաստ տպագրության։ Այս տարի կտպագրվի հուշագրությունս։

Ձեր տղան՝ գուսան Արտակ Արամյանը, հայտնի է իր ստեղծագործություններով՝ հատկապես վերջին տարիների ընթացքում առավել սուր եւ որոշակի առումով քաղաքականացած տեքստերով: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում եւ օգնո՞ւմ եք իրար ստեղծագործելու հարցում:

— Չեմ օգնում, մենք տարբեր ժանրերի գրողներ ենք։ Տղայիս՝ Արտակիս խոսքը լակոնիկ է, ազդու, մեխը խփելու տեղը գիտի։ Ես իրեն չեմ խանգարում՝ ազնիվ լինել խոսքում… Եթե ազնիվ չլիներ՝ առաջինը ես կքննադատեի։ Մտածում եմ՝ մեր տանն էվոլյուցիան ճիշտ է զարգացել։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում