Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցնում նոր ակումբի համար
ՍպորտՀայտնի ինսայդեր Իվան Կարպովը հայտնում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում նոր ակումբ տեղափոխվելու համար։
«Օրեր առաջ Էդոն Հայաստանում էր, իսկ այսօր ավարտին է հասցնում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու գործընթացը»,- նշել է Կարպովը։
Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը Լիսաբոնում է բուժզննում անցնում՝ սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխվելու համար։
Նոր ակումբում Սպերցյանը կստանա տարեկան ավելի քան 6 միլիոն եվրո աշխատավարձ։ Կողմերի միջև պայմանագիրը կկնքվի մինչև 2029 թվականի ամառ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հավելել է ինսայդերը։

