Ըննդիմությունը, որ նամուս ունենա կաշառքով ստացած մանդատները չի վերցնի, բայց դե նամուսն ուր՝ ընդդիմությունը ուր․Գագիկ Մելքոնյան

Հանդիպում

Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քաղաքական կուսակցությունների հայցը։ Վճիռն ընթերցել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ ՍԴ վճռի համաձայն՝ ԿԸՀ 259 Ա որոշումը «թողնվում է ուժի մեջ»։ Որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

ՍԴ-ն շատ ճիշտ եւ օրինական վճիռ կայացրեց, ինչը ցույց է տալիս, որ ապրում ենք ժողովրդացար երկրում, որտեղ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքը բեկման ենթակա չէ։ Ըննդիմությունը, որ նամուս ունենա կաշառքով ստացած մանդատները չի վերցնի, բայց դե նամուսն ուր՝ ընդդիմությունը ուր,-«Իրավունքի»  հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ․

-Նույն ընդդիմությունն է գալիս, ինչն ունեինք։ ԱԺ 8-րդ գումարման Ազգային ժողովը ավելի արդյունավետ կլիներ, եթե ունենար ընդդիմություն, բայց մենք ընդդիմություն չունեցանք, ունեցանք պարգեւավճարի համար իրենց ճղող ընդդիմություն։ Ըննդիմություն, որը ծառայում էր այլ երկրի շահերի համար, ԱԺ-ն դարձրել էին դրսԻց հրահանգներ ստանալու եւ դրանք ամբիոնից բարձրաձայնելու մի վայր։ Ցավոք, նույնը վերաբերում է նորընտիր ընդդիմադիրներին։ Սրանց հայրենիք, պետություն պետք չի, սրանք ավելի շատ Ռուսաստանի համար էին իրենց կոտորում , քան սեփական ժողովրդի բարեկեցության համար։ Հիմա ՍԴ-ն իր որոշմամբ տվեց դրսի շահը ներկայացնող ընդդիմության տեղը։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ թշնամանք կա այս ընդդմության մեջ հայ ժողովրդի հանդեպ։ Եկած-չեկած ասում էին խրամատ ենք փորելու, է տենց էլ արեցին, խրամատից դուրս չեկան հինգ տարվա մեջ՝ մենակ մեկ-մեկ ամբիոնից ծկլատում էին ու վերջ։ Հիմա էլ էս նորելուկներն են նույնը անելու, բան չի փոխվելու վստահ եմ։

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից արտահանումների սահմանափակումներին Գագիկ Մելքոնյանը նկատում է․

-Ռուսաստանում եթե խելացի դիվանագետներ լինեին, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ այստեղ էժանացնեին, բերեին ժողովրդին ցույց տային, որ մենք ձեր ախպերներն ենք, գազը 380-ով էինք տալիս, հիմի դարձնում ենք 250, նավթ ուղարկեր մի քանի ցիստեռ էժան, որն Ադրբեջանն է ուղարկում, ոչ թե դնեինք նեղացած էրեխու պես՝ փակում ենք ու վերջ, է փակեք․․․Մենք կարող ենք մի տարի էլ ծիրանով ապրել, կուշտ կուտենք` թող չտանեն, մի տարուց հետո կտեսնեք, որ Ռուսաստանը կխնդրի, որ իրա երկիր ծիրան տանենք, պոմիդոր ու հատկապես՝ վարունգ․ վարունգի առաջարկը շատ է։

2020 թվականին մեր ժողովուրդը սկսեց ատել Ռուսաստանին, մինչեւ 2020 թվականը մեր ամբողջ անվտանգությունը կառուցել էինք ՌԴ-ի հիմքի վրա, ասում էինք ռուսները մեր փրկիչներն են, հենց ՌԴ դրոշը երեւաց Վարդենիսի վրա, ադրբեջանցիք կփախչեն մինչեւ Կիրովաբադ, բայց եղավ հակառակը ադրբեջանցիք հայտնվեցին, ռուսները փախան։ Ա՛յ, դրանից հետո ժողովուրդն ատեց նրանց, իսկ Ղարաբաղը հանձնելուց հետո, եթե Ռուսաստանն ամեն ինչ էժանացներ ու Լարսում խցանումներ չստեղծեր, ժողովուրդը կկարծեր, թե նրանք իրոք դաշնակիցներ են, որոնք փոշմանել են իրենց արածների համար, ոչ թե մեզ վախեցնեին իրենց սահմանափակումներով։ Փառք Աստծո Եվրոպան կա ու կա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում