Մենք երկարաժամկետ խնդիր ենք ստեղծում մեր պետության համար, որը ոչ միայն այս տարվա համար է, այլ նաև՝ հաջորդ․ Տնտեսագետը ՌԴ սահմանափակումների հետեւանքների մասին

Հանդիպում

2026 թվականի մայիսի վերջին Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ մտցրեց Հայաստանից կատարվող ներմուծման նկատմամբ։ «Ռոսսելխոզնադզորը» սկսեց սահմանափակել հայկական բանջարեղենի (լոլիկ, վարունգ, պղպեղ և այլն), մրգերի (մասնավորապես՝ ելակի), ինչպես նաև ձկան և ձկնամթերքի ներմուծումը։ Նախկինում սահմանափակումներ էին կիրառվել նաև հայկական կոնյակի, գինու, ծաղիկների և «Ջերմուկ» հանքային ջրի ներկրման վրա։ Այս սահմանափակումների համատեքստում հայկական կողմը քննարկում է հայկական արտադրանքը Եվրոպա արտահանելու հնարավորությունները։  Իշխանությունը պնդում է, թե ԵՄ-ի հրատապ աջակցության ծրագիրը կա, իրենք էլ ամեն բան անում են՝ նոր շուկաներ, սուբսիդավորում, հետևաբար տնտեսությունը այս պատժամիջոցների հետևանքով որևէ էական խնդրի առաջ չի կանգնի։ 

Իսկ ահա տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ․

-Խնդիրն իրականում նոր է սկսվել ու բավականին խորքային է, ինչի լուծումը ժամանակ է պահանջում: Բացի այդ՝ անհրաժեշտ է նաև լուրջ ռեսուրս ու նաև բանակցություններ եվրոպական երկրների հետ, ինչը շատ դժվար է: ԵՄ-ի մի քանի տասնյակ միլիոն դոլարի աջակցությունը չի կարող իրավիճակ փրկել: Եթե դու մեկ միլիարդ դոլարի գյուղմթերք ես արտահանում, ապա մի քանի տասնյակ միլիոն դոլարի սուբսիդիան հարցի լուծում չէ, չի կարող փոխհատուցել այդ ամբողջ վնասը, որ կարող ես ունենալ այս ամռան ընթացքում: Պետք է փորձեն գոնե հաջորդ երկու ամսվա համար քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերել ու միաժամանակ, այո՛, արտահանման երկարաժամկետ դիվերսիֆիկացման ծրագրեր անել ԵՄ-ի հետ: 

– Պարո՛ն Պարսյան, պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման մասով էլ տնտեսվարողները դժգոհում են՝ ասելով, որ այդ գումարը տրամադրվում է փոխադրում իրականացնող ընկերություններին ու ըստ էության իրենց չի հասնում:

– Այո՛, եթե դու արդեն վաճառք ես արել, ենթադրենք՝ եվրոպական մի երկրի հետ պայմանագիր ես կնքել, որ ապրանքդ գնելու են, քեզ սուբսիդավորում են, դու ոչ թե կորցնում ես դաշտը, դրա համար են քեզ գումար տալիս, այլ՝ ճանապարհին գտնվող բերքի համար են իրենք սուբսիդիա տրամադրում: Խնդիրն արտահանողների համար շատ դժվար է, այսինքն՝ նախապես պետք է մարքեթինգ անել, շուկա գտնել, պայմանավորվել, վաճառք անել, հետո տրանսպորտի ժամանակ պետությունը աջակցում է: Այո՛, սա կարող է ծախսերը մի քիչ նվազեցնի, մրցունակ դարձնի, բայց մեր խնդիրն այն է, որ մեր տնտեսվարողներից շատերը դրսում գնորդ չունեն, նրանք փորձում են գնորդ գտնել: 

 Գյուղոլորտը մեր ՀՆԱ-ի մոտավորապես 7-8%-ն է կազմում, ու այս ոլորտում անկումը, միանշանակ, իր ազդեցությունն է թողնելու ՀՆԱ-ի վրա: Սա իր ազդեցությունն է թողնելու նաև գյուղատնտեսների կամ ֆերմերների կենսամակարդակի վրա: Շատ կարևոր երրորդ գործոնն էլ այն է, որ մեր պաշտոնական վիճակագրությամբ՝ ամենաաղքատ բնակչությունը հենց գյուղում է ապրում, այսինքն՝ մեզ մոտ խորանալու է աղքատությունը գյուղերում, մարզերում: Այսինքն՝ մենք բավական լուրջ խնդիրներ ենք ունենալու, ու դրանք վերաբերելու են ոչ միայն այս տարվան, այլ նաև՝ հաջորդ տարվան, քանի որ կառավարությունը հիմա ստիպված է լինելու արտահերթ ծրագրեր մշակել գյուղացիների վարկերի վերաֆինանսավորման կամ հետաձգման ուղղությամբ: 

Գյուղացիներից շատերը վարկեր ունեն ու սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն փաստի առաջ են կանգնելու, երբ պետք է վճարեն այդ գումարները: Կառավարությունը ստիպված է լինելու լրացուցիչ ծախսեր կատարել նաև այդ ուղղությամբ, որպեսզի գյուղացիները չսնանկանան, կամ բանկերը վարկերի հավաքագրում չիրականացնեն: Այս տարվա չարտահանման բացասական ցուցանիշները իրենց ազդեցությունն են թողնելու նաև հաջորդ տարվա վրա, որովհետև գյուղացիներից շատերը կդադարեցնեն զբաղվել գյուղատնտեսությամբ: Այսինքն՝ մենք երկարաժամկետ խնդիր ենք ստեղծում մեր պետության համար, որը ոչ միայն այս տարվա համար է, այլ նաև՝ հաջորդ: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում