Քիչ եմ հանդիպել ավելի ծույլ, ավելի անօգուտ ու մեծագույն ինտրիգանի․ Աղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանի մասին

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանը հիմա կարող է ասել, որ մեր ընտրական համակարգը լավն է, որովհետև 90-ականներին քվեատուփերը գողանում էին, լցոնում ուրիշ քվեաթերթիկներով ու հետ բերում: Հասկացանք, էն ժամանակ էլ այդ տեխնոլոգիան էր, հիմա էլ՝ ժամը 12-ին նայում ես թվերին, ժամը 2-ին հրատապ ասուլիս ես տալիս ու Վահագն Հովակիմյանին հրահանգ ես տալիս, որ տարբերակներ մտածի՝ քո ուզած արդյունքն ապահովելու համար: Նա էլ տարբերակը գտավ, երեք ընտրական տեղամասի արդյունքները անվավեր համարելով՝ փորձում է ազդել արդյունքների վրա,-անդրադառնալով ընտրությունների արդյունքներին նման գնահատական է հնչեցնում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ընդգծելով․

-Հետևաբար, պետք չէ առաջվա հետ համեմատություններ անելով ասել, թե այսօր ամեն բան կարգին է: Այսօր, ընդհանրապես Ալեն Սիմոնյանի դուրս գալուց հետո էլ, ՔՊ-ում Նիկոլն է, հետո վակուում է, հետո բոլոր մյուսները, որևէ մեկը չի կարող ինքնուրույն կարծիք ասել, տարբերվող կարծիք ունենալ: 

Գիտեք ինչ կա, ժամանակները փոխվում են, փոխվում են նաև մեթոդները, ճնշումների ձևերը ևս դառնում են ժամանակակից, ու ամեն բան արդեն նոր ձևերով է արվում: Օրինակ՝ ընտրությունները ինձ համար տոտալ կեղծված են, միակ դեպքն է պատմության մեջ, որ և՛ ընդդիմությունն է ասում, որ ընտրությունները կեղծված են, և՛՝ իշխանությունը: Նաև կոնկրետ մանդատներ են գողանում: 

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում 8-րդ գումարման ԱԺ-ն պատգամավորը նկատում է․

- Ընդունված օրենքները, ռեֆորմները՝ բոլորն էլ այս կամ այն կերպ պատմական են դառնում՝ մնալով պատմության մեջ իրենց նշանակությամբ: Ես, իհարկե, Ալեն Սիմոնյանի նման չեմ գնահատի, բայց խորհրդարանի աշխատանքները գնահատում եմ նորմալ: Որոշ դեպքերում, իհարկե, կար շտապողականություն, մասնավորապես առողջապահության ոլորտում համընդհանուր ապահովագրության հարցում, որովհետև կազմակերպչական շատ հարցերում կար շտապողականություն: 

Ես և իմ շատ գործընկերներ դեմ էինք, որ լիներ միայն պետական հիմնադրամ, մենք առաջարկում էինք, որ համընդհանուր ապահովագրության կոնտեքստում լիներ նաև մասնավոր ապահովագրական ընկերություն: Ես ավելի քան համոզված եմ, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում պետք է վերադառնալ այդ տարբերակին, որովհետև այս տարբերակը մեր մենթալիտետի համար աշխատող տարբերակ չէ: 

Ցավոք սրտի, կային նաև բացասական դրսևորումներ. մենք բոլորս համերաշխորեն մեր պետությունը վերածել ենք տոտալիտար կառավարում ունեցող համակարգի, որը լուրջ վտանգներ է պարունակում, ինչպես յուրաքանչյուր տոտալիտար համակարգ: 

Անդրադառնալով ԱԺ նախագահի պաշոտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանին պարոն Աղազարյանը այսպես է գնահատում․

-Չեմ ասի, որ կատարյալ ճանաչում եմ Ռուբինյանին, բայց, այնուհանդերձ  այնքան եմ ճանաչում, որ կարող եմ որոշակի գնահատականներ տալ։ Քիչ եմ հանդիպել ավելի խելացի, ավելի կարդացած, ավելի ծույլ, ավելի անօգուտ մարդու, եւ մեծագույն ինտրիգանի։  Ահա այսպիսինն է ԱԺ 9-րդ գումարման ԱԺ-ի նորընտիր նախագահը՝ անմրցելի ինտրիգան։ Կուզեի, իհարկե, փակագծեր բացել Ռուբինյանի ինտրիգների մաստեր կլասի մասին, բայց, համոզված եմ, որ նախկին իմ գործընկերները կհասկանան, թե ինչը նկատի ունեմ։ Բնականաբար, այս իմաստով Ալեն Սիմոնյանը մի գլուխ բարձր է, ինտրիգաների սիրահար Ռուբինյանից։

-Ասում են, որ ՔՊ-ականները կրկին կընտրեին Սիմոնյանին, եթե հրահանգ չիջեցվեր անձամբ վարչապետից։

-Բնականաբար, դա վարչապետի որոշումն է եղել, եւ որեւէ մեկը ոչինչ անել չէր կարող։ Պարզապես սարսափն այլ տեղ է, սարսափն այն է, որ վարչապետը մեկ անգամ եւս բացահայտ թքեց թիմի կարծիքի վրա եւ հերթական անգամ ստորացրեց իրեն նվիրյալ թիմակցին՝ Ալեն Սիմոնյանին։ Իհարկե, ես չեմ ուզում բնավ Ալենի պաշտպանը լինեմ, հակառակը, հոգուս խորքում նաեւ ուրախ եմ, որ Ալենը այդ վիճակում հայտնվեց։ Չլսեց, երբ ես իրեն ասում էի․ Ալեն ջան դո՛ւ զրո չես, դո՛ւ ուսապարկ չես, դո՛ւ հեղափոխության մեջ 40 տոկոս ավանդ ունես, ասում էր՝ չէ պարոն Աղազարյան, առանց Նիկոլի ես զրո եմ, դե զրո եղի, դրա համար էլ զրոյի նման վարվեցին հետդ։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում