Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.am

Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների» թեզը։ Թեման դարձավ նախընտրական գլխավոր խոսույթներից մեկը, ու թեեւ ընտրություններն ավարտվել են, քննարկվում է մինչ օրս։ Ճիշտ է արդյոք այդ թիվը, եւ ի՞նչ է ցույց տալիս պաշտոնական վիճակագրությունը։ Այս մասին գրում է «Հետք»ը։

 

Որտեղի՞ց է ծագել «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը

 

2024 թ. դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել ռուսական պետական «Ռոսիա» պետական հեռուստաընկերությանը եւ «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) գործակալությանը։ Լրագրողի՝ Արցախում մնացած հայերի վերաբերյալ հարցին ի պատասխան նա նշել է, որ այնտեղ, վերջին տվյալներով, ապրում է շուրջ 20 հայ, որոնք, ըստ նրա, շարունակում են սոցիալական աջակցություն ստանալ Ադրբեջանի սոցիալական ապահովության նախարարությունից։

 

Խոսելով այդ թեմայի շուրջ՝ Ալիեւն անդրադարձել է նաեւ Հայաստանից «տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի հարցին. «1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնքը, որի կազմում մոտ 300 հազար մարդ կա, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ խնդրելով իրենց համար եւս ստեղծել վերադարձի եւ արդեն Հայաստանում վերաինտեգրման պայմաններ։ Այն, որ նրանք 1990-ականների սկզբին արտաքսվել են այնտեղից, չի նշանակում, թե կորցրել են վերադառնալու իրավունքը։ Մենք մինչ օրս Հայաստանի ղեկավարությունից պատասխան չենք ստացել, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանցիների վերաինտեգրումը իրենց պատմական հողերում»։

 

«Պատմական հողեր» ասելով՝ Ադրբեջանի նախագահը նկատի ունի ներկայիս ՀՀ ինքնիշխան տարածքը, որն իր իսկ քարոզչամեքենան անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»։

 

Թեեւ պաշտոնական Բաքուն խոսում է խաղաղության գործընթացից, զուգահեռ իրականությունում շարունակում է զարգացնել «Արեւմտյան Ադրբեջան» թեզը։ Վերջին տարիներին այս թեմայով անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, համաժողովներ ու քննարկումներ։

 

Քարոզչական այս միջոցառումների հետեւում կանգնած է «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը, որը ստեղծվել է 1989-ին եւ նախապես կոչվում էր «Ադրբեջանի փախստականների միություն», սակայն 2022-ի օգոստոսին անվանափոխել է:

 

«Հետքը» գրել է, որ այս կազմակերպությունն իրականում պետական մակարդակով առաջ մղվող ծավալապաշտական, հակահայկական ծրագրի կատարողն է, բայց «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրն ու դրա շրջանակներում իրականացվող տարբեր միջոցառումների գլխավոր պատվիրատուն Ադրբեջանի նախագահի աշխատակազմն է: Մասնավորապես՝ 2023-ի դեկտեմբերից ամեն տարի Ադրբեջանում կազմակերպվում են միջազգային կոնֆերանսներ «Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի» թեմայով:

 

Փաստն այն է, որ երբ 2022-ի հոկտեմբերի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, դրանից 2 ամիս անց՝ 2022-ի դեկտեմբերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպության հետ հանդիպմանը հայտարարեց. «Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը: Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը: Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք: Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ: Կրկին, այն պետք է լինի խաղաղ հայեցակարգ»:

 

Այսինքն՝ կեղծ են Փաշինյանի եւ նրա թիմի բոլոր այն պնդումները, թե ադրբեջանցիները «վերադարձի» թեման առաջ են քաշում ի պատասխան արցախահայության վերադարձի իրավունքի մասին հայտարարությունների: Իրականում պաշտոնական Բաքվի պատվերով այս խոսույթը սկսել է ակտիվորեն շրջանառվել 2022-ից՝ այն բանից հետո, երբ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, այլ կերպ ասած՝ դեռ այն ժամանակ, երբ Արցախի տարածքը հայաթափված չէր եւ, թեկուզ մասամբ, հայկական վերահսկողության տակ էր:

 

Վերջերս՝ 2026 թվականի հունիսի 22-ին, «Արեւմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով մի միջոցառում տեղի ունեցավ Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում էր որպես «Արեւմտյան Ադրբեջան», ելույթներում էլ հնչում էին Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի եւ հետագայում նման միջոցառումները Հայաստանի տարածքում անցկացնելու մասին հայտարարություններ։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում